Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումով

Ավստրալիան և Նոր Զելանդիան բավականին լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումով։ Նոր զելանդական փորձագետների գնահատմամբ՝ երկու երկրները բավարար չափով գումարներ չեն ներդնում արտադրված արևային էլեկտրաէներգիայի պահպանման մարտկոցների համար, ինչը թույլ չի տալիս արդյունավետ օգտագործել արևային էներգետիկան։

Ըստ մասնագետների՝ ավստրալիական տների մեկ երրորդում արևային վահանակները տեղադրված են տանիքներին, իսկ որոշ նահանգներում հենց շենքերի վրա, բայց միայն չափազանց փոքր մասն ունի համապատասխան մարտկոցներ, որոնք թույլ կտան կուտակել էլեկտրաէներգիան և օգտագործել ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կամ գիշերը։

Ի տարբերություն նոր զելանդական էներգոհամակարգի, որն 85 %-ով բաղկացած է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, Ավստրալիան էլեկտրաէներգիայի 60 %-ը դեռ ստանում է գազի և ածխի շնորհիվ, բայց արևային էներգիայի առումով Ավստրալիան գերազանցում է Նոր Զելանդիային, որտեղ էներգիայի հիմնական աղբյուրը հողմաղացներն են և հիդրոէլեկտրակայանները։

Ներկայումս նոր զելանդացի մասնագետներն առաջարկել են բավականին մեծ գումարներ ծախսել մարտկոցներ ներկրելու, առանձին թաղամասերում, կամ բնակավայրերում դրանք տեղադրելու, որպեսզի արտադրված արևային էլեկտրաէներգիան կուտակեն և կարողանան օգտագործել, կամ էլ վաճառել ընդհանուր էներգոհամակարգին։

Ավստալիական և նոր զելանդական կառավարությունները խոստացել են սուբսիդավորել, բայց ոչ շատ։ Այդ երկու երկրներն առանձնապես խնդիր չունեն էլեկտրաէներգիայի առումով և պետությունը միայն բյուրոկրատական քաշքշուկներն են վերացրել։

Մարտկոցներ գնելու և պահանջարկն ապահովելու համար նոր զելանդացիները մտադիր են դիմել Միացյալ Նահանգներին։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անահիտ Սարատիկյան

Իշխանության նպատակները հայկական չեն, Սրբազան շարժման նպատակը հայկական է. Մենուա Սողոմոնյան Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա 11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները Հայաստանը 8 մեդալի է արժանացել Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 19 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը Ռուսաստանից բացահայտ զգուշացումներ են հնչում Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին Արևային էներգիայի աճը փոխելու է մոլորակի պատկերը Մեր հմուտ մասնագետների ջանքերով է իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում. ԶՊՄԿ Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից Օդորակիչների աննախադեպ գնիջեցում՝ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահներում ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե» Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է Աֆղան լրագրողը փախել է հայրենիքից, ասելով, որ այնտեղ իրեն մահապատիժ է սպառնում «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan