Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում

Կոնվերս Բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը և այդ հարցում իր փորձառությունը: Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:

Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանի խոսքով, միջոցներ ներգրավելու այս ուղին բիզնեսին հնարավորություն է տալիս որոշակիորեն անկախ լինել բանկային վարկային պրոդուկտներից ու ավելի լավ կառավարել ներգրավված միջոցները, ինչպես նաև ստեղծում է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի, առանց գրավի ու երաշխավորության, իսկ պարտատոմսերի շրջանառման ընթացքում չմարել անվանական արժեքը՝ այդ գումարն ուղղելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է նա: 

Եվրոթերմ ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման հարցում Բանկի հետ համագործակցությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ այդ ընկերությունը թողարկել, հաջողությամբ տեղաբաշխել և ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմս:

Նրա խոսքով՝ «պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսվարողների համար, սովորական կարճաժամկետ նախագծերից հնարավոր է դառնում անցում կատարել երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակմանն ու իրականացմանը»: 

Անդրադարձ է կատարվել նաև պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու հնարավորությունը: Դրա շրջանակում պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուց հետո տնտեսվարողը ստանում է սուբսիդավորում թողարկման անվանական արժեքի 2%-ի, իսկ շրջանառման տարիների համար՝ 3-ական տոկոսի չափով:

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար. Տիգրան Ավինյան Սեպտեմբերի 1-ին պատվի տրիբունալն ավարտելու է իր աշխատանքը և որոշում է կայացնելու. Կարապետյան Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով Իշխանության նպատակները հայկական չեն, Սրբազան շարժման նպատակը հայկական է. Մենուա Սողոմոնյան Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա 11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները Հայաստանը 8 մեդալի է արժանացել Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 19 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը Ռուսաստանից բացահայտ զգուշացումներ են հնչում Արևային էներգիայի աճը փոխելու է մոլորակի պատկերը Մեր հմուտ մասնագետների ջանքերով է իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում. ԶՊՄԿ Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից Օդորակիչների աննախադեպ գնիջեցում՝ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահներում ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե» Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է Աֆղան լրագրողը փախել է հայրենիքից, ասելով, որ այնտեղ իրեն մահապատիժ է սպառնում «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ)
website by Sargssyan