Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ այդպես էլ չի ներկայացել Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Անհրաժեշտ 54-ի փոխարեն ընդդիմությանը հաջողվել է միայն 34 պատգամավորներով մասնակցել արտահերթ նիստին, և նիստը վարող Ալեն Սիմոնյանն արձանագրել է արտահերթ նիստի ձախողումը։

Այս կերպ իշխանությունը հերթական անգամ «թռել է» պատասխանատվությունից։ Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով հայտարարության նախագիծ էին ներկայացրել և այդ կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրել։

Իշխանությունները ոչ միայն հրաժարվում են այդ հարցը քննարկել, այլև նոր հետաքրքիր մարտավարություն են որդեգրել ընդդիմության և հանրության հետ շփումներում, մասնավորապես փաշինյանական վարչախմբի սպասարկող 4 քաղաքական ուժեր, որոնք ժողովրդավարական ուժերի հարթակ են ստեղծել առաջարկել են առաջիկա 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։

Իհարկե, Եվրամիությունն այդ հանրաքվեով չէ, որ Հայաստանին ընդգրկելու է իր կազմում, փոխարենն  այս նման առաջարկ անելը հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, գործող վարչախմբին հնարավորություն է տալու քարոզչական նոր նարատիվներ առաջ մղել, պնդել, թե ընդդիմությունը դեմ է Հայաաստանի եվրոպական հեռանկարին, նաև շեղել հանրային ուշադրությունը սահմանազատման գործընթացից և ընդդիմության առաջարկներից։

Այժմ Բագրատ Գալստանյանի գլխավորած ընդդիմությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած, թե ինչպե՞ս պետք է արձագանքի վարչախմբի նոր թեզերին։

Մելինե Սահակյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan