Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին

Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, որ Արևմուտքի հետ հարաբերությունների չափազանց սերտացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել և նշել, թե Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։

«Նպատակը պարզ է. օգտագործել հայկական կամուրջը տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար»,- ասել է Գալուզինը, հավելել, թե Արևմուտքը կոչ է անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ և դուրս հանել ընդհանուր ինտեգրացիոն միավորներից։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն գրավում է եվրոպական հեռանկարը, դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել իր տնտեսությանը։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Նա նաև նշել է, թե արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատություններ, ինչն ապակառուցողական է և անհեռատես։

Գալուզինի հայտարարությունները ևս մեկ նախազգուշացում են Երևանին, որ ՀԱՊԿ-ի հետ շփումների վատթարացումը և ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլն ազդելու է ընդհանրապես ողջ սպեկտրի վրա։ Ուստի պաշտոնական Երևանն ինքը պետք է հաշվի առնի թե ո՞ւմ հետ է ցանկանում լինել՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի, այլևս «և՛-և՛» քաղաքականության ժամանակն անցել է, Ռուսաստանն ինքն էլ բազմաթիվ անգամներ նշել է, որ դաշնակից պետությունների հետ շփվելու է «կա՛մ-կա՛մ» սկզբունքով և ընտրությունն այժմ հենց կոնկրետ Հայաստանի իշխանություններին է։

Նարինե Դալյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan