Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ, հայտնում է Indian Defense Research Wing պորտալը։

Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։

«Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի: Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։ MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք»,-նշում է IDRW-ն:

Ըստ IDRW-ի աղբյուրների՝ Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին: 

«Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է IDRW պորտալը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan