Ինչ է ասել Կարապետյանը և ինչու են աղմկում նիկոլական «թնդանոթները»

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը բազմիցս մասնակցել է եռակողմ բանակցություններին, որի ընթացքում ռուս գործընկերները միշտ եղել են Հայաստանի կողքին։

Կարապետյանի այս հայտարարությունը ցնցել է փաշինյանական համացանցը, նիկոլական տելեգրամ-թնդանոթները հակառուսական ու հակակարապետյանական հիստերիայի մեծ ալիք են բարձրացրել, խոսում են «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»։

Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունն ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի:

Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:

Ամենից հետաքրքիրը նա է, որ հակառուսականության այս այլանդակ աղմուկի ու պետական մակարդակով հակառուսական ամենանողկալի քարոզչության պարագայում անգամ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, գլխավոր կերակրողը, միակ ստրատեգիական գործընկերը։ Խոսենք բացառապես թվերով, գուցե նիկոլական ստերից արբեցած հանրության ոչ ադեկվատ հատվածը հասկանա, թե ինչ կլինի, եթե Արշակ Կարապետյանի նման մարդիկ ձեռքները ծալած նստեն և չփորձեն բալանսավորել Արևմուտքի շահերի հորձանուտ նետված ու հակառուսական ստեր տիրաժավորող Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը։

Ի տարբերություն քաղաքական հարաբերություններում առկա արհեստականորեն սնուցվող ճգնաժամի, 2023 թ. հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն աննախադեպ աճ են արձանագրել: Հայաստանի արտաքին առևտրական ոլորտն անցած տարվա արդյունքով ցույց է տվել 42 % աճ: Այդ աճի 38 % բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵԱՏՄ գործընկերներին:

Տասն ամսվա արդյունքով Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 մլրդ. դոլար, նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ աճելով 40,8 %: Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 2,9 մլրդ դոլար, աճելով 63 %-ով: Ներկրումը Ռուսաստանից կազմել է 2,7 մլրդ. դոլար, աճելով 16,6 %-ով:

2023 թ. Հայաստան է եկել 2,3 մլն. զբոսաշրջիկ: Դրա 50 %-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Վրաստանը (11 %), երրորդ տեղում Իրանը (6 %), չորրորդ տեղում ԱՄՆ-ն (3 %), հինգերորդ տեղում Հնդկաստանը (1,5 %) և վեցերորդ տեղում Չինաստանը (1 %):

Ուղիղ տրանֆերտների հարցում նույնպես առաջին տեղում Ռուսաստանն է: Տասն ամսվա կտրվածքով այնտեղից Հայաստան է եկել 3,2 մլրդ. դոլար: Աճը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 1,1 անգամ: ԱՄՆ-ից ուղիղ փոխանցումները նույն ժամանակահատվածում նվազել են, կազմելով 529 մլն. դոլար:

Այսինքն ամբողջովին նստած լինելով ռուսական փողի վրա նիկոլական իշխանությունը հակառուսականություն է քարոզում։ Նույն կերպ ամբողջովին կախված լինելով անվտանգության ռուսական հովանոցից թիկունքում ամենաայլանդակ խաղերն էին խաղում, ինչի արդյունքում մսխեցին Արցախն ու Հայաստանի անվտանգությունը։

Հիմա էլ, երբ ինչ որ մեկը փորձում է այդ հարաբերություններում կոտրել սառույցը հիստերիայի մեջ են ընկնում։ Արևմտյան տերերը, երևի, բարկանում են։

Սարգիս Գրիգորյան

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան
website by Sargssyan