Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 321.19 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.99%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 6.22%-ով կամ 18.8 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 16.99% կամ 65.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.94 մլրդ դրամով կամ 16.44%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 47 ընկերությամբ (-13 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ դրամ կամ 3.29%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 16.78%-ով կամ 2.57 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 32 ընկերությամբ (+4 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.03 մլրդ դրամ կամ 3.37%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 13.58%-ով կամ 2.05 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.52 մլրդ դրամ կամ 5.04%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.06%-ով կամ 1.71 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 29 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.65 մլրդ դրամ կամ 2.49%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 9.31%-ով կամ 0.82 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.95 մլրդ դրամ կամ 1.02%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 28.98%-ով կամ 1.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.8 մլրդ դրամ կամ 0.98%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.64%-ով կամ 1.76 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.16 մլրդ դրամ կամ 0.30%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.21%-ով կամ 2.49 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Արմենիա Վայն ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.14%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 60.51%-ով կամ 0.81 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.18 մլրդ դրամ կամ 0.31%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 95.56%-ով կամ 0.58 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.29 մլրդ դրամ կամ 0.07%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 81.45%-ով կամ 1.27 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Այլ՝ 1 ընկերություն, 72.3 մլն դրամ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Նշանակալից իրադարձություն. առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել Հայաստանյան կազմակերպությունը՝ Skill Event Marketing Company-ին
website by Sargssyan