Վարչախումբը պառակտում է ընդդիմադիր շարժումը

«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը հայտարարում է, թե շարունակելու է փողոցային պայքարը, նոր վերադասավորումներ է անելու և համակարգված ու ընդգրկուն է ներկայանալու հանրությանը, բայց ընդդիմադիր շարժման մեջ առկա խնդիրներն արդեն իսկ գլուխ են բարձրացնում։

Գործող վարչախումբն էլ ամեն ինչ անում է ընդդիմությանը պառակտելու, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցող տարբեր խմբերի միջև թշնամանք գցելու համար, հատկապես այդ գործում առաջատար դերը ստանձնել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը տարբեր գաղտնալսումներ տրամադրում է իշխանական կայքերին և քարոզիչներին դրանք տարածելու։

Նման մի քանի գաղտնալսում էլ երեկ են տարածել կապված ՀՅԴ ԳՄ անդամ ներկայումս կալանավորված Գերասիմ Վարդանյանի հետ։ Իբր Վարդանյանն այդ հեռախոսազրույցներում վիրավորական արտահայտություններ է անում, Բագրատ Սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին։

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե բոլոր այդ ձայնագրություններն արվել են այլ տեխնոլոգիաներ իրականացնելով, կոչ արել չհավատալ այդ ձայնագրություններին։ Մինչդեռ նշենք, որ նման ձայնագրությունները, նույնիսկ եթե դրանք կեղծ են, բավականին լուրջ նստվածք են տալու ընդդիմության մեջ, առանց այն էլ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը խնդիրներ ունի։ Չկարողանալով իր սահմանած ժամկետում հասնել իշխանափոխության՝ շարժումը լուրջ ռեպուտացիոն կորուստ է կրել, իսկ շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը լրջորեն ազդել է շարժման ղեկավար կազմի գործողությունների վրա և լուրջ կասկածներ առաջացրել միմյանց նկատմամբ։

Հասմիկ Բիշարյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan