Ռուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել

Ռուսաստանը ցանկանում է Կապանում հյուպատոսություն բացել, իսկ Հայաստանի իշխանությունները թույլատվություն տվել են, բայց առայժմ վերջնական համաձայնություն չեն տալիս։
 
Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում։ Հստակ ժամկետներ դիվանագետը կրկին չի նշել, ասել է, թե ակնկալում են, թե այն տեղի կունենա մինչև տարեվերջ։
 
2023 թվականին նոյեմբերի 2-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երևանն էլ համաձայնություն է տվել։
 
Ներկայումս Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, թեև արևմտյան երկրները, մասնավորապես Ֆրանսիան, ևս ցանկություն ունեն Կապանում հյուպատոսություն բացելու։
 
Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում, իսկ Կապանում հյուպատոսության բացումն առանցքային և կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է կանխել ռուսական հյուպատոսության բացումը Կապանում, և գործող իշխանությունները մտադիր են բավականին լուրջ խոչընդոտներ հարուցել այդ ճանապարհին, մասնավորապես Ռուսաստանի դեսպանն ամիսներ առաջ այցելել է Կապան, համապատասխան տարածք ընտրել նոր հյուպատոսության համար։
 
Չի բացառվում, որ, ի վերջո, արտգործնախարարությունը, պատճառաբանելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, հրաժարվի ընդհանրապես Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու գաղափարից, փոխարենը նախապատվություն տա արևմտյան երկրների հյուպատոսություններին։
 
Հիշեցնենք՝ Ռուսաստանը նաև հյուպատոսություն ցանկանում է բացել օկուպացված Ստեփանակերտում, այստեղ էլ Ադրբեջանի քաղաքական ուժերն են լուրջ հակազդեցություն ցուցաբերում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի դուրս բերումից հետո կրկին ռուսների մուտքն այնտեղ թողնելը ոչ նպատակահարմար են համարում։
 
Մարգարիտա Դարչինյան
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan