ՔՊ համաժողովում անակնկալներ են սպասվում

Ջերմուկում այսօր մեկնարկող ՔՊ հերթական համաժողովը բավականին անակնկալառատ է լինելու։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, նախարարներին հրավիրել է Ջերմուկ՝ գաղտնի պայմաններում քննարկելու կուսակցության հարցերը։

Հատուկ այդ նպատակով հյուրանոցի տարածքն ամբողջությամբ վարձել են և տարածքում «մաքրման» աշխատանքներ են իրականացրել, նաև խլացուցիչ են տեղադրել՝ հնարավոր գաղտնալսումները բացառելու նպատակով։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է անելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես հայտնելու է, որ առաջիկայում Հայաստանը հայտարարելու է ՀԱՊԿ-ն լքելու մտադրության մասին։ Նաև նշելու է, որ դա կարող է շղթայաբար իր հետ բերել բավականին լուրջ զարգացումներ, մասնավորապես Հայաստանի հեռացում նաև ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից։

Գործող իշխանությունները պատրաստ են նաև այդպիսի զարգացմանը։ Ու թեպետ երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները փորձում էին համոզել, թե իշխանությունը Եվրամիության գնալու ճանապարհին էվոլուցիոն մոդելն է որդեգրել, ուստի ԵՄ-ին անդամակցելուն հայտ ներկայացնելու համար հանրաքվե անցկացնելու կարիք այս պահին չեն տեսնում, ըստ մեր աղբյուրի, քննարկելու են նաև այդ հարցը՝ չբացառելով մոտ ապագայում հանրաքվե գումարելու հնարավորությունը։

Ըստ էության՝ Փաշինյանը գտնվում է նաև Արևմուտքի լուրջ ճնշման տակ, և դրա կարևորագույն դրսևորումներից մեկը Ռուսաստանի հետ բավականին լավ կապեր ունեցող պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելն է։ Առնվազն մեկ փոխվարչապետի և մի քանի նախարարների կարող են հրաժեշտ տալ, իսկ այդ պաշտոններին նշանակվեն Արևմուտքի դրածոներ։ 

Հեղինե Իշխանյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan