Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը

Լատվիայի Դաուգավպիլսի հյուսիսային արդյունաբերական գոտում՝ Mazaja Vilnias փողոցում բացվել է Latvijas maiznieks արևային մարտկոցների պարկը, գրում է Grani.lv-ն։ Ընկերությունը արդիականացրել է իր էներգետիկ համակարգը, որպեսզի կարողանա Դաուգավպիլսում ավելի արդյունավետ կերպով արտադրել այն հացաբուլկեղենը, որը լայնորեն հայտնի է ինչպես ողջ Լատվիայում, այնպես էլ արտերկրում: Միջոցառմանը մասնակցել են Դաուգավպիլսի քաղաքային դումայի ղեկավարությունը և զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչները։

Latvijas maiznieks ընկերության գործունեության սկիզբը կարելի է թվագրել 1968 թվականով, երբ հիմնադրվել է Դաուգավպիլսի հացաբուլկեղենի գործարանը։ Ներկայումս Latvijas maiznieks-ը Լատվիայում հացի արտադրության ամենամեծ ձեռնարկությունն է, որտեղ աշխատում է ավելի քան 420 մարդ։

«Դաուգավպիլսի համար յուրաքանչյուր աշխատանք կարևոր է, ինչպես նաև այն, որ ներդրողները ընտրում են մեր քաղաքը որպես ապագա ունեցող վայր, որտեղ նրանք կարող են զարգանալ: Այս ձեռնարկումը չպետք է դիտարկվի մեկ նախագծի տեսանկյունից, այլ պետք է առաջնորդվել նրանով, որ տարածքը զարգանում է, նախկինում էլ կառուցվել են սառեցված արտադրանքի պահպանման նոր տարածքներ, իսկ այսօր բացվել է արևային մարտկոցների պարկը։ Ներկայումս հարևանությամբ գտնվող ավերակները վերացվել են, և աշխատանքներ են տարվում մեկ այլ արտադրամաս կառուցելու նախագծի վրա։ Սա մի ամբողջ ներդրումային ծրագիր է»,- ասել է Դաուգավպիլսի քաղաքային խորհրդի նախագահ Անդրեյ Էլքսնինսը։

 Ձեռնարկության խորհրդի անդամ Մարիս Դաուդեն իր հերթին նշել է, որ արևային պարկում արտադրվող էներգիան կօգտագործվի հացի արտադրության մեջ և կբարձրացնի ձեռնարկության էներգետիկ անկախությունը։ «Այս գործարանի պատմությունը Դաուգավպիլսի պատմության անբաժանելի մասն է։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում հացի արտադրության վաղեմի ավանդույթներին և կշարունակենք աշխատել, որպեսզի Դաուգավպիլսում թխված հացը մնա որակյալ ապրանքանիշ»,- ասել է նա։

Կանխատեսվում է, որ ընկերության էներգիայի սպառման մոտ 10%-ը կապահովվի արևային մարտկոցներով։ Դա հնարավորություն կտա հետագայում զարգացնել արտադրությունը և ընդլայնել այն ստեղծելով ավելի ու ավելի շատ նոր աշխատատեղեր։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Նշանակալից իրադարձություն. առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել Հայաստանյան կազմակերպությունը՝ Skill Event Marketing Company-ին
website by Sargssyan