«Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար

Երևանում օրերս կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կուսակցության առանցքային ուղենիշներից մեկն է: Այս մասին գրում է Площадь Республики/Հանրապետության հրապարակ տելեգրամ ալիքը։

Ըստ ալիքի` կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը համագումարին հայտարարել է, որ իրենք ոչ մի շարժման մաս չեն կազմում՝ աջակցում են Բագրատ Սրբազանի շարժմանը, սակայն կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Արշակ Կարապետյանն է: Վարդանյանը շեշտեց, որ միայն Արշակ Կարապետյանը կարող է դուրս բերել ՀՀ-ն այս ծանր վիճակից: Նրա խոսքով, կուսակցության կորիզը կազմում են գործող և նախկին սպաներ՝ ուժայիններ:

Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ արեց՝ կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության հետ, առկա մարտահրավերների և կուսակցության հետագա ծրագրերի ու ռազմավարության:

Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը՝ հայոց պետականության պահպանումն է և զարգացումը: Ըստ նրա, Փաշինյանի քայլերը հանգեցրել են «ռազմավարական տուպիկի», որի մեջ հայտնվել է Հայաստանը:

«Ռազմական ոլորտում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից հեռու մնալը երկիրը մենակ է թողնում արտաքին սպառնալիքի առջև։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է զրկվել Սյունիքի մարզից և ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ գրեթե չունենալով հաղթանակի շանսեր առանց իրական պատմական Դաշնակիցների օգնության»,-նշել է նա:

Կարապետյանի ուղերձը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու թիմը կազմաքանդելով 30 տարի կառուցված ՀՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության համակարգը՝ կտրելով ՀՀ-ին Մոսկվայից չեն առաջարկում այլընտրանք, որը լիարժեք կապահովի ՀՀ-ի ու հայ ազգի անվտանգությունը: Փաշինյանը վարում է դիլետանտ արտաքին քաղաքականություն կամ «ռուսական ռուլետկա» է խաղում հայոց պետականության հետ: Իսկ Սյունիքի կորուստը՝ հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի, հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրացիոն գործընթացներին: Կառուցել փոխշահավետ ռազմավարական երկխոսություն Իրանի հետ։ Հանդես գալ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կազմով Հարավային ռազմական դաշինք ստեղծելու սեփական նախաձեռնությամբ»,-ընդգծել է Կարապետյանը:

Հարավային ռազմական դաշինքի գաղափարը նոր է՝ ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ դեռևս հանդես չէր եկել ՌԴ-ՀՀ-Իրան՝ ռազմա-քաղաքական կոալիցիա ձևավորելու գաղափարով՝ սա հստակ մեսիջ է Մոսկվային և Թեհրանին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համար ՌԴ-ն և Իրանը՝ համարվում են հիմնական, կարևորագույն ռազմավարական դաշնակիցներ և ՀՀ-ի անվտանգությունը փոխկապակցված է այդ տերությունների հետ:

Դրան զուգահեռ, կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ազգային, ավանդական արժեքներին և կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը:

««Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը հանդես է գալիս ավանդական արժեքների և բարոյական նորմերի պահպանման, ավանդական ինստիտուտների՝ ընտանիքի, սովորույթների և Հայ առաքելական եկեղեցու, հայկական ինքնության, լեզվի և մշակույթի վրա հիմնվելու, իրավունքի և օրենքի գերակայության, ձեռնարկատիրության և մասնավոր բիզնեսի բոլոր հնարավոր աջակցությամբ տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդման օգտին»,-նշել է կուսակցության առաջնորդը:

ՔՊ-ականները փորձում են հարվածել հայկական ազգային կոդին՝ պատմություն, լեզու, ազգային արժեքներ, Հայ առաքելական եկեղեցի, իսկ «Համահայկական ճակատը» պատրաստ է կանգնել այդ արժեքների պաշտպանության դիրքերում:

Այսպիսով, ՀՀ ներքաղաքական դաշտում ձևավորվել է պահպանողական, ազգային արժեքները կրող՝ պետականամետ, հստակ արտաքին քաղաքական ուղենիշներով՝ հայոց պետականության ու բանակի հզորացման «ճանապարհային քարտեզ» ներկայացնող քաղաքական ուժ, որի համար Փաշինյանի հեռացումն առաջնահերթություն է:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan