ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները կօգնեն, եթե Ռուսաստանը օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Այս պահին քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը օգնություն խնդրի, դաշնակիցներն անմասն չեն մնա»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Թասմաղամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը խստորեն դատապարտում է ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն սերմանելու ցանկացած փորձ։

Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։

Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan