C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում

C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:

 

Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են

Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) և Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.

Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը

Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra և Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային և կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչև 3,5%-ի չափով), հիմնական և կից վճարային քարտեր, թվային Visa Virtual քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:

Կախված սակագնային պլաններից՝ կան նաև տարբերություններ: Այսպես.

 

Neo փաթեթով հաճախորդներին է առաջարկվում Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտեր:

Ultra փաթեթով՝ Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտեր, ինչպես նաև 10% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ մուտքի հնարավորություն, ճամփորդական ապահովագրություն։

C360 Elite փաթեթով՝ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև 15% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, ճամփորդական ապահովագրություն, Concierge ծառայություն,
Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ և այլ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ մուտքի հնարավորություն:

 

Զարգացումը շարունակական գործընթաց է

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաև փաթեթը փոխելու հնարավորությունը:

Մենք հետևում ենք միտումներին և, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:

Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսը 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին-առանձին գնողներինը:

C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները:

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Գնահատելի է 102-րդ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում. Մհեր Ավետիսյան Սուվերեն պետություն լինել չի նշանակում, որ ինչ ուզես կարող ես անել. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե երբ մենք իրական քաղաքական ուժ կարող ենք դառնալ, և իշխանության պատասխանատվություն ստանձել. Չալաբյան Նոր պերովսկիտային արևային վահանակները պահպանում են մոտ 80 % արդյունավետություն նույնիսկ 550 ժամ հետո Արևմուտքն ակտիվացնում է ճնշումները ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ» «Երևան կլասիկ ֆեստը» համախմբեց երաժշտասերներին Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»
website by Sargssyan