Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի» առջև․ Արշակ Կարապետյան

«Հայոց ազգային արժանապատվության տրիբունալն» արդեն սեպտեմբերին կկայացնի որոշում, և գործող իշխանություններն ամբողջ կազմով կկանգնեն տրիբունալի առջև։ Այդ մասին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ ահռելի աշխատանք կա կատարելու մինչև այդ ժամկետը։ Տրիբունալի ստեղծման մասին Կարապետյանը հայտնել էր դեռևս կուսակցության առաջին համագումարի ընթացքում, նշելով, որ այդ տրիբունալի կազմում ընդգրկվելու են անվանի իրավաբաններ, հանրային գործիչներ, մարդիկ, որոնց կայացրած վճիռն անբեկանելի և լիակատար ընդունելի է լինելու թե՛ հանրության և թե՛ իրավական շրջանակների համար։

Ըստ Կարապետյանի՝ Արցախի հարցով փաշինյանական վարչախմբի գործունեությունը լիովին դավաճանական է, դա է վկայում նույնիսկ Երևանում Արցախի ներկայացուցչության վրա կատարված գրոհը։ «Ես չէի էլ պատկերացնում, որ երբևիցե Արցախի ներկայացուցչությունը Երևանում կունենա խնդիր»,- նշել է Կարապետյանը և հավելել, թե՝ «Ադրբեջանը 30 տարի զրկվելով Արցախից՝ չհրաժարվեց, իրենց մոտ ստեղծեցին վտարանդի կառավարություն, բոլոր միջազգային ատյաններում պնդում էին, որ Արցախն իրենցն է, գրքեր էին գրում, նույնիսկ «Ղարաբաղ» անունով ֆուտբոլի թիմ էլ ունեին։ Բոլոր ձևերով պայքարում էին, իսկ Հայաստանի իշխանությունները կես տարվա ընթացքում պարզապես հրաժարվեցին սեփական երկրից»։

Այս ամենը, ըստ Արշակ Կարապետյանի, լիովին տեղավորվում է տրիբունալի գործունեության մեջ և բոլոր այս հանգամանքները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը լինելու է տրիբունալի քննարկման առարկան։ Արդեն կարճ ժամանակ անց տրիբունալը, որն ըստ բազմաթիվ տեղեկությունների, ձևավորվել և զգալի աշխատանք է կատարել, կներկայացվի հանրությանը և այդ տրիբունալում ընդգրկված անձանց ներկայությունը շոկային է լինելու հենց փաշինյանական վարչախմբի համար, որոնք բոլոր մեթոդներով փորձում են պայքարել տրիբունալի ստեղծման դեմ՝ հասկանալով, որ իրավական ճանապարհը չափազանց լուրջ խնդիրներ է ստեղծելու իրենց համար և թույլ չի տալու խուսափել պատմության դատաստանից։

Ընդ որում, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշում է, որ ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու տրիբունալի առջև։ Տևական ժամանակ Փաշինյանի կողմնակիցներին կոչ էին անում լքել դավաճան կառավարությունն ու խմբակցությունը, անցնել ժողովրդի կողմը, սակայն ՔՊ-ականները նախընտրեցին մնալ և Փաշինյանի հետ կիսել ողջ պատասխանատվությունը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan