Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին

Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալների մասով գործն ուղարկվելու է դատարան։

2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։

Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։

Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել ռազմագերիներին, փաստ է։

Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր ռազմագերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Ռազմագերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։

Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։

Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն, կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ են հնչելու, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։

Վերջին հաշվով Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։

Անուշ Գրիգորյան

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Գնահատելի է 102-րդ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում. Մհեր Ավետիսյան Սուվերեն պետություն լինել չի նշանակում, որ ինչ ուզես կարող ես անել. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե երբ մենք իրական քաղաքական ուժ կարող ենք դառնալ, և իշխանության պատասխանատվություն ստանձել. Չալաբյան Նոր պերովսկիտային արևային վահանակները պահպանում են մոտ 80 % արդյունավետություն նույնիսկ 550 ժամ հետո Արևմուտքն ակտիվացնում է ճնշումները ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ» «Երևան կլասիկ ֆեստը» համախմբեց երաժշտասերներին Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»
website by Sargssyan