Ռուսաստանից բացահայտ զգուշացումներ են հնչում

Ռուսաստանից այլևս բացահայտ նախազգուշացումներ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ դեպի Արևմուտք քաղաքական վեկտորի փոփոխությունը լրջագույն հետևանքներ է ունենալու և առաջին հերթին բիզնեսի համար։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ընթացքում հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն անհամատեղելի են, իսկ արտատարածքային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։ Օվերչուկը նշել է, թե Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչը լրջագույն վտանգ է ներկայացնում։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էլ ելույթ է ունեցել նշելով, թե արևմտյան երկրները ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ դրդելով մի շարք դեպքերում հակառուսական դիրքորոշում որդեգրել։ Ափսոսանք հայտնելով, որ ԱՊՀ շատ համաժողովներին Հայաստանը վերջին շրջանում դադարել է մասնակցել, Լեբեդևը նշել է, որ դեռևս չի տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին ազդակներ։

Ռուսաստանի դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովն էլ նշել է, թե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել, բայց «տանգոն մենակ չեն պարում»։

Ի վերջո այս գործընթացների արդյունքը կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ Հայաստանից։ «Որքանով է այդ երկրի ղեկավարությունը գիտակցում այն ռիսկերը, որ պարունակում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը»,- ասել է Կոսաչովը՝ հավելելով, թե հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում արևմուտքի հետ մերձեցումը։

Ռուսաստանն առայժմ քաղաքական լուրջ մեթոդների չի անցել Հայաստանի գործող իշխանությունների դեմ հարաբերություններում, բայց տնտեսական բնույթի պատժամիջոցներն ու հայկական բիզնեսի առջև խոչընդոտները բոլորովին չեն բացառվում, ուստի առաջիկայում հնարավոր է հայկական տնտեսության բավականին լուրջ հարված, եթե գործող իշխանությունները շարունակեն նույն կերպ։

Սոֆյա  Մակարյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan