Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆիդանը

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքքան Ֆիդանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը։ Այլ մանրամասներ ո՛չ պաշտոնական Երևանը և ո՛չ էլ Անկարան չեն հաղորդում։ Տարօրինակն այն է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունենում Պաղեստինը ճանաչելուց ընդամենը օրեր անց։ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից անմիջապես հետո, Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության ոչ երկիմաստ ձևակերպումը հիմք է տալիս կասկածելու, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է Թուրքիայի պահանջով, և այժմ Թուրքիայում արտգործնախարարի հետ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը գալիս է խորացնելու այդ կասկածները, որ Հայաստանի իշխանություններն առանցքային և կարևոր այդ հարցում ևս ստիպված է եղել «կզել» Թուրքիայի առջև։

Թուրքիան հետևողականորեն Հարավային Կովկասում իր ազդեցությունն է տարածում ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այժմ էլ արդեն Հայաստանի նկատմամբ, իսկ մեր երկրի առջև դրված նախապայմանների մասին բազմիցս նշվել է։ 44-օրյա պատերազմում ամենաշատ շահող կողմերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ադրբեջանը կարողացավ խլել Արցախն ու հարակից տարածքները և այժմ էլ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, իսկ Թուրքիան ընդհանրապես տարածաշրջանային գերտերություն դարձավ և դրան մեծապես օգնում է Փաշինյանի վարչախումբը։

Նանե Խառատյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan