Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

2024թ.-ի հունիսի 25-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի «Հրաչյա Թամրազյանի անվան» դահլիճում տեղի ունեցավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

2023թ․-ին ԱրարատԲանկը բարձր ցուցանիշներով է ամփոփել ֆինանսական տարին՝ հաղթահարելով ընթացիկ մարտահրավերները, այդ թվում՝ ներելով պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները և իրականացնելով նաև աջակցության տարաբնույթ ծրագրեր։

Այս մասին հայտարարել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝  բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ 2023թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  403,497 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9% աճ։ Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4%։

2023թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  344,192 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով  12.8%-ով կամ 39,161 մլն ՀՀ դրամով։ Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 111,832 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 32.5%-ը։ Ընդ որում միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները տարվա ընթացքում աճել են 34.3%-ով։

2023թ.-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 49.7%-ը, նախորդ տարվա 46.6%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է ֆիզիկական անձանց վարկերի տեսակարար կշիռը 1.2%-ով և կազմել 48.5%։

2023թ.-ի ընթացքում ԱրարատԲանկն իր ներդրումային քաղաքականության շրջանակներում շարունակեց իրականացնել ակտիվ գործունեություն արժեթղթերի շուկայում` ապահովելով համապատասխան ցուցանիշների շարունակական աճ և 2023թ.-ի վերջի դրությամբ Բանկի ներդրումային արժեթղթերի պորտֆելը կազմել է 54,086 մլն ՀՀ դրամ՝ 2022թ.-ի համեմատ աճելով 5.0%-ով  կամ 2,628 մլն ՀՀ դրամով։

«Ամփոփելով խոսքս՝ պետք է նշեմ, որ 2023թ.-ին, չնայած բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ԱրարատԲանկը շարունակեց կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի և եկամուտների աճ, ինչպես նաև ընդլայնելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը

Երկրորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացվում են նաև ոչ ֆինանսական ցուցանիշները՝ սոցիալական ծրագրերը։ 

2023 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվել է թվով 11 սոցիալական ծրագիր՝ վերհանելով, հասցեագրելով և լուծելով կրթական, առողջապահական, բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամ։

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Լիբանանին հասցված իսրայելական հարվածի ժամանակ զոհվել է 11 բուժաշխատող Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Գնահատելի է 102-րդ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում. Մհեր Ավետիսյան Սուվերեն պետություն լինել չի նշանակում, որ ինչ ուզես կարող ես անել. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե երբ մենք իրական քաղաքական ուժ կարող ենք դառնալ, և իշխանության պատասխանատվություն ստանձել. Չալաբյան Նոր պերովսկիտային արևային վահանակները պահպանում են մոտ 80 % արդյունավետություն նույնիսկ 550 ժամ հետո Արևմուտքն ակտիվացնում է ճնշումները ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ» «Երևան կլասիկ ֆեստը» համախմբեց երաժշտասերներին Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»
website by Sargssyan