Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականից առաջ դժվար էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսության մեջ մատակարարման շղթաների փոփոխություն կարող է տեղի ունենալ, ինչը նոր տնտեսական իրողություն կարող է ստեղծել։ Ուկրաինայում սկսված պատերազմը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները լիովին փոխեցին իրավիճակը։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպայի հիմնական հումքային մատակարարը՝ հատկապես էներգակիրների հարցում, ապա ներկայում պատժամիջոցների գործարկման պարագայում Ռուսաստանը դադարել է Եվրոպայի հիմնական մատակարարը լինել։

Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում տուժում է նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, քանի որ Ռուսաստանը եվրոպական երկրներին ապահովում էր էժան հումքով, հատկապես բնական գազով։ Ռուսաստանից էներգետիկ մատակարարումները թույլ էին տալիս դինամիկայի մեջ պահել եվրոպական տնտեսությունները։ Իսկ երբ Եվրոպայում փորձում են ռուսական գազին փոխարինող տարբերակներ գտնել ու տարբեր երկրներից ներկրումներ իրականացնել, ապա էներգակիրների գինը զգալիորեն թանկանում է։ Դրա արդյունքում եվրոպական երկրներում աճում են նաև իրենց կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների գները, դրանք դառնում են ոչ մրցունակ։ Օրինակ՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Որոշ ընկերություններ նույնիսկ նախընտրում են հեռանալ Գերմանիայից ու իրենց ձեռնարկությունները տեղափոխել այլ երկրներ։ Քիչ չէ, որ եվրոպական երկրների տնտեսությունները հայտնվել են ոչ բարվոք վիճակում, գների թանկացումն էլ մյուս կողմից ազդում է եվրոպական երկրների բնակչության կենսամակարդակի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ եվրոպական քաղաքներում գործադուլներ ու ցույցեր են տեղի ունենում աշխատավարձերի ու օգնության տրամադրման պահանջներով։ Մյուս կողմից էլ՝ տուժում են եվրոպացի ֆերմերները, որոնք ամիսներ առաջ տրակտորներով դուրս էին եկել բողոքի ու ճանապարհներ էին փակում։ Նախ՝ նրանց բիզնես գործունեության վրա ազդել է էներգակիրների թանկացումը, ինչից հետո էլ եվրոպական շուկան հեղեղվել է ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես հացահատիկով։ Իսկ այս պարագայում Եվրոպայում հացահատիկի մշակումը դառնում է ոչ մրցունակ գործ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էականորեն ազդել են նաև զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա։ Արևմուտքը ճնշում է նաև այս երկրներին, որպեսզի գործեն պատժամիջոցների ռեժիմին համապատասխան ու սահմանափակեն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը վնաս է հասցնում այս երկրների՝ առանց այն էլ խոցելի տնտեսություններին։ Հարկ է նաև ի նկատի ունենալ, որ Աֆրիկայի ու Ասիայի բազմաթիվ պետություններ պարենային առումով կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումներից։ Ու հիմա պատերազմը շարունակում է բարդ իրավիճակ ստեղծել նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ այս երկրներից շատերը նույնպես բախվում են ինֆլ յացիային, էներգակիրների գների թանկացմանն ու պետական պարտքի ավելացմանը։ Դրա արդյունքում է, որ Շրի Լանկայում արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց։

Միաժամանակ Արևմուտք-Ռուսաստան առճակատման պարագայում մեծանում է ռազմական հեղաշրջումների վտանգը, ինչպես դա տեղի ունեցավ Նիգերում։ Բայց Ռուսաստանի դեմ ժամանակ առ ժամանակ խստացվող պատժամիջոցներն այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։ Ճիշտ է՝ հաջողվել է որոշակի տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, սակայն ռուսական տնտեսությանն էլ, իր հերթին, հաջողվում է հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Եթե նախկինում ռուսական էներգակիրների ու հումքի հիմնական մասնաբաժինը մատակարարվում էր դեպի Եվրոպա, ապա մատակարարման հիմնական ուղին տեղափոխվել է դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Ու այս երկրները էական օգուտներ են ստանում, քանի որ ռուսական կողմը էներգակիրների վաճառքում որոշակի զեղչեր է կիրառում։

Օրինակ՝ ռուսական էժան նավթը հայտնվում է Հնդկաստանում, մշակվում ու ավելի թանկ վերավաճառվում Եվրոպայում։ Իսկ մինչ այդ Ռուսաստան ներմուծվող արևմտյան ապրանքներին ու տեխնոլոգիաներին փոխարինել է հիմնականում չինականը։ Ավելին, մինչ եվրոպական երկրների տնտեսությունները դժվարություններ են կրում, Ռուսաստանի տնտեսությունն աճում է։ Ընդ որում, նույնիսկ պատժամիջոցների պարագայում Ռուսաստանի տնտեսությունն ավելի բարձր աճ է արձանագրում, քան Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունները։ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցների հասցրած վնասը փոխհատուցել ԲՐԻԿՍ երկրների շրջանում համագործակցության խթանման արդյունքում։ Մյուս կողմից էլ՝ Մոսկվային հաջողվել է իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա ու զարկ տալ սպառազինությունների արտադրությանը։ Փաստացի ստացվում է, որ Արևմուտքն իր պատժամիջոցային քաղաքականությամբ ավելի շատ իրեն ու այլ երկրների է վնասել, քան Ռուսաստանին։

Բայց ամենավատն այն է, որ Արևմուտքում իշխող էլիտան իր շահերի համար կարող է հարվածի տակ դնել ամբողջական պետությունների։ Տեսնում ենք, թե Ուկրաինան ներկայում ինչպիսի ավերածությունների է ենթարկվում։ Ու այս օրինակը բավարար է հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ այն երկրներում, որոնց Արևմուտքը պատրաստ է իր շահերի համար զոհաբերել։ Արևմուտքից շարունակում են իրենց կողմ գրավել հետխորհրդային երկրներին, մասնավորապես Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին ու նաև Հայաստանին։ Սակայն Վրաստանը հրաժարվում է այդ խաղի մեջ մտնել։ Իսկ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է դեպի վտանգավոր գոտի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված Սերժ Սարգսյանի անկեղծ ջանքերը. Արտակ Զաքարյան «Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Արդյո՞ք հանրաքվեն մի կետից է բաղկացած լինելու. Արշակ Կարապետյան Կանաչ էներգիա Հայֆայի համար. նոր հավակնոտ նախագիծ Թուրքիայում երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն Մասիսում տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել Եվրասիական զարգացման բանկը մտադիր է մոտ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում առաջիկա 3 տարում ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը կազդի նաև Հարավային Կովկասի վրա Ի՞նչ է պահանջել Ադրբեջանը 10-րդ փաթեթում. հերքման սին փորձ Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը տարեկան 6,09 մլրդ կՎտ/ժ հզորությամբ Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Վարչախումբը խրախուսում է ոստիկանական բռնությունները. Մենուա Սողոմոնյան Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները
website by Sargssyan