Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են «Դրամ 30-30» նախագիծը։ Նախագիծը նպատակ ուներ սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցությունը բարձրացնել՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ և առավել սահուն կիրառման համար։

Մասնավորապես՝ նախագծի թիրախում էին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը և Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերը։ Նախագիծը հնարավորություն ընձեռեց նշված գյուղերի բնակիչներին օգտվելու թվային ծառայություններից և ստանալ անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ անմիջապես IDBank-ի և Կենտրոնական Բանկի թիմի ներկայացուցիչներից։

IDBank-ը նախագծի մասնակիցներին նվիրել էր անվճար բանկային քարտեր՝ փոխանցելով սիմվոլիկ գումար, որպեսզի նրանք արագ ու պրակտիկ տարբերակով սովորեին անհպում ու անկանխիկ վճարումներ կատարել։ Բացի այդ, մասնակիցներին հանձնվել էին ուղեցույցներ Idram&IDBank հավելվածից օգտվելու կանոններով, ինչն իր հերթին նպաստեց նրանց արագ ուսուցմանն ու թվային գործիքների արդյունավետ գործածմանը առօրյայում։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկի համար արդյունքն ավելի քան գոհացուցիչ է։ «Փոքր քայլերով, բայց մեծ առաջընթաց կա՝ գյուղի 30 բնակիչ արդեն կարողանում է հեշտ ու արագ օգտվել Idram&IDBank հավելվածից ու կատարել բոլոր ֆինանսական գործարքներն անհպում, առանց տնից դուրս գալու, և, որ ամենակարևորն է, անվտանգ կերպով», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Համատեղ նախագծի մասին պատմող հոլովակը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Դուք ևս կարող եք կատարել Ձեր բոլոր ֆինանսական գործարքներն Idram&IDBank հավելվածով՝ միաժամանակ դառնալով բարեգործ, քանի որ յուրաքանչյուր վճարումից Idram-ն ու IDBank-ը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված Սերժ Սարգսյանի անկեղծ ջանքերը. Արտակ Զաքարյան «Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Արդյո՞ք հանրաքվեն մի կետից է բաղկացած լինելու. Արշակ Կարապետյան Կանաչ էներգիա Հայֆայի համար. նոր հավակնոտ նախագիծ Թուրքիայում երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն Մասիսում տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել Եվրասիական զարգացման բանկը մտադիր է մոտ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում առաջիկա 3 տարում ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը կազդի նաև Հարավային Կովկասի վրա Ի՞նչ է պահանջել Ադրբեջանը 10-րդ փաթեթում. հերքման սին փորձ Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը տարեկան 6,09 մլրդ կՎտ/ժ հզորությամբ Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Վարչախումբը խրախուսում է ոստիկանական բռնությունները. Մենուա Սողոմոնյան Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները
website by Sargssyan