Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ​​Ալիևի ռեժիմի դեմ. ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը` հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, եւս մեկ անգամ փաստում է, որ երկու երկրների միջեւ առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը»։ 

 

Եվրախորհրդարանականները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ երկիր Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք:

 

«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և ԱԳԵԾ-ին անհապաղ արձագանքել այս իրավիճակին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։ 

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Սլովակիայից Միրիամ Լեքսմանը, Ֆրանսիայից Ֆրանսուա-Գզավիե Բեյլամին, Նատալի Լուազոն, Ռաֆայել Գլյուկսմանը, Մարկետա Գրեգորովան, Քրիստոֆ Գոմարը, Սելին Իմարը, Լորան Կաստիյոն, Կիպրոսից Լուկաս Ֆուրլասը եւ Կոստաս Մավրիդեսը, Նիդեռլանդներից Բերտ-Յան Ռաուսենը, Լիտվայից Անդրիուս Կուբիլիուսը եւ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Շվեդիայից Չառլի Վեյմերսը։ 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan