Ինչպե՞ս ձախողել «խաղաղության դարաշրջանը»

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Երևանը գրեթե վերջնականացրել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։

Միևնույն ժամանակ Միրզոյանը ստիպված է ընդունել, որ Երևանը Բաքվից դրական արձագանք չի տեսնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկի կապակցությամբ։

Չնայած այս հանգամանքին Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ նվիրված են խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Ես խորապես հավատում եմ, որ այժմ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է։ Այդ խաղաղությունն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Մինչ Հայաստանի գործող վարչախումբն ամեն գնով փորձում է խաղաղության պայմանագիր ստորագրել, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Թբիլիսիում մամուլի ասուլիսում հայտարարել է, թե՝ «Հաայստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը, սակայն անմիջապես շեշտել, թե՝ «Խաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս առկա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, իսկ առանց սահամանդրության փոփոխության որևէ փոփոխություն չի կարող ստորագրվել»։

Ըստ էության՝ Ադրբեջանն իր համար գտել է ամենակարևոր «խոչընդոտը», որով էլ փորձում է խափանել խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ի սկզբանե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բազմաթիվ փորձագետներ նշում էին, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղության համաձայնագրի ստորագրումը խափանելու համար։ Դա նրան ևս մեկ անգամ ռազմական էսկալացիա սկսելու հնարավորություն է տալու։

Մինչ Փաշինյանը խաղաղության իր օրակարգով տարել էր բոլորի գլուխը, Ադրբեջանն օրեցօր ավելացնում է իր ռազմական հնարավորությունները՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա ծավալելու համար։

Թե ինչո՞վ է զբաղված այս պայմաններում գործող վարչախումբը, պարզ է յուրաքանչյուրին։

Նարինե Սարգսյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan