Թե՛ իշխանության գալու, թե՛ այն պահելու համար Փաշինյանի գործիքը բռնությունն է. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այսօր իմ խոսքային վրիպման արդյունքում իշխանության ծառայամիտ որոշ ֆունկցիոներների կողմից հանրային ապատեղեկատվության ու աղմուկին առնչվող որոշ հանգամանքների վրա․
Այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներով ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել ենք հաղորդում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ։
 
Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել։
 
Կարճ ժամանակ անց Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր էջին է դրել իմ խոսքի մոնտաժված տեսանյութը, որից դուրս էր մնացել վրիպմանս առնչությամբ ներողություն խնդրելուս հանգամանքը։ Հայտնվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրառումն այն շեշտադրմամբ, որ ես, իբր, որպես հրապարակային տեսակետ, ափսոսացել եմ, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։
 
Հերթական անգամ ականատես ենք լինում կազմակերպված ձևով ու պետական բարձր մակարդակով կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելու, ապակողմնորոշում հարուցելու դեպքին։ Այո, ժողովրդի հարկերից ամսական միլիոնավոր դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաները փնթիությամբ ու ցինիզմով փորձում են ապակողմնորոշել ժողովրդին։
 
Իրականության մեջ երկու միտք խառնել եմ իրար․ մեկը ափսոսանքն է եղել մարտի 1-ի զոհերի համար, մյուսը բարեբախտությունը, որ հունիսի 12-ին զոհեր չեն եղել։
Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն սերտորեն էլ կապված են նույն անձի իշխանատենչության հետ․ մի դեպքում նա բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար։
Ստորև՝ մեկնաբանության մեջ, դնում եմ ելույթիս ամբողջական տարբերակը, որտեղ վրիպակը և դրան հաջորդած ներողությունս 6։40 րոպեից սկսած կարելի է տեսնել։
Հայաստանին անվտանգության և ապագայի առումով անհրաժեշտ է ավելի խորացնել ռազմավարական գործընկերությունը հենց Ռուսաստանի և Իրանի հետ․ Արշակ Կարապետյան Պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված Սերժ Սարգսյանի անկեղծ ջանքերը. Արտակ Զաքարյան «Ռազմական հաջողության հետ կապված ընդհանուր ոգևորությունը վտանգավոր է դառնում». 1992թ. Սերժ Սարգսյանը՝ բանակի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին Արդյո՞ք հանրաքվեն մի կետից է բաղկացած լինելու. Արշակ Կարապետյան Կանաչ էներգիա Հայֆայի համար. նոր հավակնոտ նախագիծ Թուրքիայում երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն Մասիսում տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը ԵՄ-ն Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել Եվրասիական զարգացման բանկը մտադիր է մոտ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում առաջիկա 3 տարում ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը կազդի նաև Հարավային Կովկասի վրա Ի՞նչ է պահանջել Ադրբեջանը 10-րդ փաթեթում. հերքման սին փորձ Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը տարեկան 6,09 մլրդ կՎտ/ժ հզորությամբ Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Վարչախումբը խրախուսում է ոստիկանական բռնությունները. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan