Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձը կապել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանում Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի դիտարկմանը ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ իրավունքը պետք է փոխադարձաբար ապահովվի և պետք է վերաբերվի նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքին»։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը Ալիևը վաղուց է շրջանառում, այսօր էլ պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։

Հայաստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն։ Պարզ է, որ այդպիսի երկիր կարող է լինել միայն Թուրքիան։ Այսկերպ, ոչ միայն ադրբեջանական բնակչությունն է տեղավորվելու Հայաստանում, այլև թուրք-ադրբեջանական զորակազմ, ինչը վերջ կդնի Հայաստան պետության գոյությանը։ Բաքուն նաև պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։

Ընդամենն օրեր առաջ Հայաստանում իշխող վարչախումբը հայտարարում էր, թե պատրաստ է մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջից զատ նորերն է առաջ քաշում։ Մի կողմից, անընդունելի պահանջներ բերելով, նա ապակայունացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մյուս կողմից էլ՝ միջազգային հիքմեր ստեղծում նոր ռազմական էսկալացիայի համար։ Առավել ևս, որ Հայաստանում իշխող ապիկար խառնամբոխը դարձել է Բաքվի ձեռնասուն խամաճիկը։ 

 

Լալա Միսկարյան

Սահմանադրությունն է որոշում երկրի զարգացումն այսօր և ապագայում. Արշակ Կարապետյանի ուղերձը Նիկոլը կփորձի Տավուշի սցենարը կրկնել Սյունիքում. Արամ Պետրոսյան Ադրբեջանի թիրախում ԶՊՄԿ-ն է Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի ղեկավարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Մոսկվայում բանակցում են Պուտինն ու Օրբանը. Բրյուսելի պնդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այս այցի ընթացքում չի ներկայացնում ԵՄ-ն Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Սթարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ԵՎՐՈ-2024․ Թուրքերը փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո պատվիրել են 300 չափաբաժին շաուրմա Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Տիգրան Ավինյան Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Զգուշացեք, որ «մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ. ԱՄՆ սենատոր ՀՀ արտաքին քաղաքական պատասխանատուների միջև նոր սկանդալ է հասունանում Ադրբեջան-Չինաստան vs Հայաստան-ԱՄՆ. ո՞վ ավելի ամուր կլինի Փաշինյանը կրկին պնդում է նոր Սահմանադրության կարիքը Չինաստանն ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու «ՀայաՔվեն» արձանագրում է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում բռնազավթված է թշնամական պետությունների կամակատար վարչախմբի կողմից Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան Մեծ կարմիր խոզ. գտնվել է աշխարհի ամենահին ժայռապատկերը (լուսանկարներ) «Հեզբոլլահ»-ն ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ
website by Sargssyan