Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ

Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց  զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:

Առաջիկայում՝ ցուցակումից հետո, պարտատոմսերը կսկսեն շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հասանելի դառնալով պարտատոմսերի երկրորդային շուկայում: 

Կոնվերս Բանկում գոհունակությամբ են փաստել դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը և հիշեցրել, որ ավելի վաղ՝ թողարկման մեկնարկից մի քանի օր հետո ամբողջությամբ տեղաբաշխվել էին նաև Բանկի դրամային պարտատոմսերը:

«Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը վկայում է դրանց մրցունակության և ներդրումների այլընտրանքային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության մասին: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա ներդրումային ևս մեկ՝ նոր առաջարկով»,- ասել են Բանկում:

Նշվել է, որ պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ Հայաստանի Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտների նկատմամբ հարկեր չեն կիրառվում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն. կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա. Արշակ Կարապետյան Ստեղծվել է ամենաարդյունավետ արևային մարտկոցը Մհեր Ավետիսյանը հանդիպել է Մետրոպոլիտ Տիխոնին Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ավանդական է դառնում Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ Մինչև 2024 թվականի վերջ օկուպացված Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի Գազանջատումներ նշված հասցեներում Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև 31-ամյա ֆուտբոլիստ է կյանքից հեռացել Բայրամովը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունից Չինաստանի ղեկավարը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն առաջիկա օրերին Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխելու են Հայաստանն ու ԱՄՆ-ը նոր զորավարժություն են անելու Ի՞նչ կփոխվի Իրանի քաղաքականությունում նոր նախագահի օրոք ՔՊ-ի երազանքը միայն պարգևավճարներն են Տունը, որտեղ ծնվել է Թոմաս Էդիսոնը, այժմ աշխատում է արևային էներգիայով Անկախությունից ի վեր Հայաստանը երբեք չէր եղել այսպիսի նվաստացուցիչ իրավիճակում. Նաիրի Սարգսյան Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ․ Զուրաբիշվիլի
website by Sargssyan