Չինաստանն ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու

Չինաստանն աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանն է կառուցելու։ Պետական China Three Gorges Renewables ընկերությունը 8 ԳՎտ հզորությամբ էլեկտրակայան է կառուցելու, որի արժեքը գնահատվում է 11 մլրդ դոլար։

Համեմատության համար, Չինաստանում են գտնվում աշխարհի երեք ամենախոշոր արևային էլեկտրակայանները, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 3,5 ԳՎտ է։

 

Նոր կայանի շինարարությունը սկսվելու է 2024 թ. սեպտեմբերին, իսկ շահագործումը մեկնարկելու է 2027 թ. հունիսին։ Նախատեսվում է կայանը կառուցել Հյուսիսային Չինաստանում, Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, Պեկինից 300 կմ հեռավորության վրա։

Բացի արևային էլեկտրակայանից, նախագծում նաև հողմային կայան է լինելու՝ 4 ԳՎտ հզորությամբ, 5 ԳՎտ/ժամ տարողությամբ էներգակուտակիչ, արևի ջերմային էներգիայի կուտակման տեխնոլոգիաներ, նաև 4 ԳՎտ հզորությամբ ածխային կայան։

China Three Gorges ընկերությունը տիրապետելու է բաժնետոմսերի 56 տոկոսին, իսկ էներգիան բավարար կլինի մի քանի մեգապոլիսների ապահովման համար։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անուշ Մելիքսեթյան

Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում հին կոյուղագծերը փոխարինվում են նորերով «Հայ ժողովուրդը լավ է հիշում Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծումը». Մանե Թանդիլյանը դատապարտում է Կիևի մանկական հիվանդանոցի ռմբակոծումը Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար Փարաքարի ինքնահռչակ իշխանությունները շարունակում են նորանոր ռեկորդներ սահմանել․ Վալոդյա Գրիգորյան «Որ էդ սարը չլինի, էստեղ անապատ կլինի». Կարմիր սարի ապագան մտահոգել է հարակից գյուղերի բնակիչներին Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար Ազատ կարձակվի 40 հազար բանտարկյալ  Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը Սին հնչեցրել է ուկրաինական պատերազմի դադարեցման երեք առաջնահերթությունը Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին Կորուստները ձևակերպել որպես հաղթանակ. ձեռնարկ Փաշինյանից Ուշագրավ պատկեր Ֆրանսիայի ընտրություններում Ուկրաինան լայն թափով անցնում է արևային էներգիային Թուրքիայում կվերականգնեն ավելի քան 500-ամյա պատմություն ունեցող Սբ․ Սարգիս հայկական եկեղեցին Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել ֆուտբոլի զարգացմանը Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը Հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդությանը, Հայաստանի իշխանությունը սառեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ շահութաբեր ատոմային էներգետիկայի ոլորտում․ Արշակ Կարապետյան
website by Sargssyan