Ադրբեջան-Չինաստան vs Հայաստան-ԱՄՆ. ո՞վ ավելի ամուր կլինի

Աստանայում՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել Չինաստանի հետ։

«Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»,- ասվում է հռչակագրի տեքստում։

Փաստաթղթի տեքստում նշվում է նաև, որ Ադրբեջանը և Չինաստանը պատրաստ են էլ ավելի մեծացնել երկկողմ առևտրի ծավալը, օպտիմալացնել ապրանքների կառուցվածքը և հեշտացնել ապրանքների մուտքը շուկաներ։ Օրեր առաջ էլ Երևանում՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն էին համաձայնագիր ստորագրել՝ ռազմավարական երկխոսությունը բարձրացնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։

Ադրբեջանը, համաձայնագիր կնքելով Չինաստանի հետ, խորացնելով ՌԴ հետ հարաբերությունները, փաստացի Արևմուտքին ասում է, թե մտադիր չէ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ալիևը փորձում է խաղալ բոլոր ուղղություններով՝ ԱՄՆ-ից Չինաստան, ԵՄ-ից Ռուսաստան, դիվերսիֆիկացնում իր տնտեսական և անվտանգային հնարավորությունները, մինչդեռ ՀՀ գործող իշխանություններն իրենց դիլետանտության, աշխարհաքաղաքական իրողությունների տոտալ անհասկացողության պայմաններում Հայաստանն ավելի մեծ ծուղակ են նետում:

Չինաստանն ահռելի ներդրումներ ունի Հարավային Կովկասում (Հայաստանում բնականաբար ամենաքիչը), թեպետ, ի սկզբանե, Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ է ունեցել սերտ կապեր հաստատելու Չինաստանի հետ։ Իսկ այսօր իր քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականությամբ հարուցում է թե՛ ՌԴ-ի, թե՛ Չինաստանի, թե՚ Իրանի զայրույթը։ Արդյունքում, անվտանգային ռիսկերն աճելու են, տնտեսական օգուտները սակավ են լինելու, իսկ վարչախումբը երկիրը նոր ավանտյուրաների է տանելու։

Մարինե Ոսկանյան

«Հայ ժողովուրդը լավ է հիշում Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծումը». Մանե Թանդիլյանը դատապարտում է Կիևի մանկական հիվանդանոցի ռմբակոծումը Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար Փարաքարի ինքնահռչակ իշխանությունները շարունակում են նորանոր ռեկորդներ սահմանել․ Վալոդյա Գրիգորյան «Որ էդ սարը չլինի, էստեղ անապատ կլինի». Կարմիր սարի ապագան մտահոգել է հարակից գյուղերի բնակիչներին Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար Ազատ կարձակվի 40 հազար բանտարկյալ  Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը Սին հնչեցրել է ուկրաինական պատերազմի դադարեցման երեք առաջնահերթությունը Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին Կորուստները ձևակերպել որպես հաղթանակ. ձեռնարկ Փաշինյանից Ուշագրավ պատկեր Ֆրանսիայի ընտրություններում Ուկրաինան լայն թափով անցնում է արևային էներգիային Թուրքիայում կվերականգնեն ավելի քան 500-ամյա պատմություն ունեցող Սբ․ Սարգիս հայկական եկեղեցին Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել ֆուտբոլի զարգացմանը Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը Հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդությանը, Հայաստանի իշխանությունը սառեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ շահութաբեր ատոմային էներգետիկայի ոլորտում․ Արշակ Կարապետյան Եթե Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանություն, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից. Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan