Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ավանդական է դառնում

Ինչպես մեկ տարի առաջ՝ փառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում՝ հովանավորությամբ և աջակցությամբ Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և մի շարք գործընկերների:

Նախորդ փառատոնը նշանավորվեց «Sfeinwat D-274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուրի՝ կապանյան գրանցում ստանալով, որը տեղադրված է արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում: Այս անգամվա նորությունն այն է, որ փառատոնը նախաձեռնող և հիմնադիր Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ նորոգվեց դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծությունից տուժած երգեհոնը: Երգեհոնահարներ Գարրի Եփրիկյանի և Եգոր Ռուդոմյոտովի ամիսներ տևած աշխատանքի շնորհիվ երգեհոնը երկրորդ կյանք է ստացել: Արժանին մատուցվեց երգեհոնը վերանորոգած երգեհոնահարներին և հմուտ մասնագետներին: Երգեհոնի վերանորոգման հովանավորն են հայկական բարեգործական ընդհանուր միությունը ՀԲԸՄ և Viwa-ն:

Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ ընդգծելով այն միտքը, որ մեկ տարվա պատմություն ունեցող փառատոնը հասցրել է ուրույն տեղ գրավել կապանյան մշակութային կյանքում, սիրվել հանրության կողմից և դառնալ սպասված երաժշտական տոնախմբություն:

Խորհրդանշական է, որ առաջին կատարումը հնչեց նորացված երգեհոնով: Միջազգային մրցույթի դափնեկիր երգեհոնահարուհի Իրինա Ռոզանովան հնչեցրեց Յոհան Սեբաստիան Բախի «Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր» ստեղծագործությունը:

Կորեական ծագումով ամերիկացի ջութակահարուհի Էլլի Սունը կատարեց Ջորջ Վիդմանի «Էտյուդ մենանվագ ջութակի համար» գործը՝ առաջին անգամ Հայաստան բերված Ստրադիվարիուսի ջութակներից մեկով:

Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսը կատարեց սոպրանո Լիանա Ալեքսանյանը՝ նվագակցությամբ Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր):

Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» հնչեցրին Անդրեյ Գրիդչուկը՝ (ալտ), ում նվագակցում էր Աննա Սարկիսովան (դաշնամուր):

Տպավորիչ էր բելգիացի դաշնակահար Ժուլիեն Լիբերի կատարումը, երաժիշտը կատարեց Արտեմի Այվազյանի «Երևան» ստեղծագործությունը:

Համերգը եզրափակվեց Ռոբերտ Շումանի «Դաշնամուրային կվինտետ մի բեմոլ մաժոր» լայնակտավ ստեղծագործության կատարումով (Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Էլլի Սու՝ 2-րդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ), որ բուռն արձագանք առաջացրեց դահլիճում՝ չընդհատվող ծափողջույններով: Փառատոնի մեկնարկը տրված է տպավորիչ համերգով...

Այս անգամ ևս Կապան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետաց դասեր, հետաքրքրական հանդիպումներ, համերգներից առաջ հարցեր կուղղվեն հանրաճանաչ երաժիշտ կատարողներին, կկազմակերպվի Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակների ցուցահանդես:

Մի խոսքով՝ երկու շաբաթ Կապանը կապրի երաժշտական լիարյուն կյանքով:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Հարությունյանի և Վահրամ Օրբելյանի

Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Պրեմիերա. Ռազմիկ Ամյան-«Знаю» Այսօր Դիլիջանի 480-ամյակն Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն․ Տոնի Կրոս «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնություն Սա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառուն
website by Sargssyan