Հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդությանը, Հայաստանի իշխանությունը սառեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ շահութաբեր ատոմային էներգետիկայի ոլորտում․ Արշակ Կարապետյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։ «Մտել ենք շատ առարկայական փուլ, այսինքն, մենք հիմա Միացյալ Նահանգների հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու, այսինքն, առանց այդ իրավապայմանագրային դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է: Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել», - նշել է Գրիգորյանը։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։ Վերջին երկու տարիներին սրվել են խոսակցությունները նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ, ընդ որում, գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե ավելի նախընտրելի են համարում շարժական ատոմակայանները, և բանակցություններ են վարում Արևմուտքի հետ։

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչները նշել են, որ նոր էերգաբլոկի հարցը դիտարկում են որպես Հայաստանը Ռուսաստանից կտրելու, ՀՀ էներգետիկ կախվածությունը փոխարինելու միջոց։ Փաշինյանն էլ մի քանի անգամ հայտարարել է, թե նախընտրում է շարժական ատոմակայան արևմտյան ուղղվածությամբ։

Թեև ռուսական «Ռոսատոմ» ընկերության տնօրենն անցած տարի Սոչիում Փաշինյանին ասել է, որ պատրաստ են նույնիսկ շարժական ատոմակայան կառուցել Հայաստանում, գործող իշխանությունները հարցը դիտարկում են որպես քաղաքական և փորձում են այս դրվագով էլ ցուցադրել իրենց հակառուսականությունը։ Արդյունքում, անցած ամիս «Ռոսատոմի» փոխտնօրենի շուրթերով նշեցին, թե Երևանը պետք է, ի վերջո, կողմնորոշվի, թե ինչ է ուզում։ Իսկ ուզում է, ըստ ամենայնի, շարժական ատոմակայանի հարավկորեական անալոգը։ Այդպես թե՛ հնարավոր է հաճոյանալ ԱՄՆ-ին, թե՚ Ռուսաստանին համոզել՝ իբր արևմտյան երկրներից չեն կատարում գնումը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ավելի վաղ նշել էր, թե հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդությանը, Հայաստանի իշխանությունը սառեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ շահութաբեր ատոմային էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, ոչ հրապարակային բանակցություններ են ընթանում Հայաստանի տարածքում ռադիոակտիվ թափոնների թաղման հնարավորության շուրջ։ Սա տնտեսական հանցագործություն է:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե շարժումը բոլոր ջանքերն է գործադրելու, որպեսզի մինչև 2027 թվականը վերականգնի Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, ուսումնասիրի «Ռոսատոմ»-ի առաջարկները Մեծամորի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կամ փոքր ատոմակայանների ցանցի կառուցման վերաբերյալ և ավելացնի դրանց մասնաբաժինը մինչև 50 %։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan