Ուշագրավ պատկեր Ֆրանսիայի ընտրություններում

Երեկ ավարտվեց Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որը սենսացիոն արդյունքներ ունեցավ։ Առաջին փուլում հաղթանակ տարած աջերը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի գլխավորությամբ, երկրորդ փուլից հետո միայն երրորդ տեղում են։

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Նոր ժողովրդական ճակատը՝ ստանալով 182 մանդատ։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի Միասին կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի Ազգային միություն-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։ Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։

Առաջին փուլից հետո Մակրոնն ու ձախերը պայմանավորվածության հանգեցին, տարբեր ընտրատարածքներում 200-ից ավելի թեկնածուներ ինքնաբացարկ հայտարարեցին, որ իրար չխանգարեն, արդյունքում փակեցին աջերի հաղթանակի ճանապարհը։ Սա է իրական քաղաքականությունը։

Ըստ ամենայնի, Մակրոնն ու Մելանշոնը կոալիցիա կկազմեն։ Ու թեպետ Ֆրանսիայի նախագահն այս ընտրություններում նախորդի համեմատ զգալի հետընթաց է արձանագրել, ըստ վերլուծաբանների, նրան կահաջողվի խաղալ ձախերի դաշինքի հակասությունների վրա։

Կիսելով իշխանությունը՝ նախագահն ավելի ամրապնդվեց իր դիրքերում։ Ֆրանսիայի հայ համայնքի և հենց Հայաստանի համար երկրորդ փուլի արդյունքները վատ չէին։ Ժամ-Լյուկ Մելանշոնը բազմիցս հանդես է եկել հայամետ հայտարարություններով, իսկ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության մեջ ավելի կոշտ է, քան նույնիսկ Մակրոնը։ Եվ այդ հանգամանքը կարող է դրական ազդել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման վրա։ 

Նարինե Սահակյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan