Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար

Ucom ընկերությունն իր բաժանորդներին է ներկայացնում նոր ամառային առաջարկ՝ հատուկ «uTravel» ռոումինգ փաթեթ մատչելի գնով։ 

Նոր «uTravel 1 ԳԲ»  ռոումինգ փաթեթը մշակվել է մեր բաժանորդների կողմից ամենապահանջված ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը և Մոնտենեգրոն: 7 օրյա ժամկետով տրամադրվող այս նոր՝ 1 ԳԲ փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 1990 դրամ։ Փաթեթը հասանելի կլինի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը։

Նշենք, որ փաթեթը գործում է Վրաստանում հասանելի բոլոր օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։

«Եթե մեր բաժանորդներին պետք է որևէ բան, մենք կանենք ամեն ինչ դա ապահովելու համար։ Բնականաբար, մեր բաժանորդներին պետք է կապի մեջ մնալ իրենց ընտանիքների և մտերիմների հետ հանգստի ընթացքում, նրանց հետ իրենց տպավորություններով ու արկածներով կիսվել, ինչի համար ինտերնետ է պետք։ Եվ մեր աշխատակիցները մշակել են այնպիսի լուծում, որը կապահովի այդ հնարավորությունը բարձր որակով ու հնարավորինս մատչելի գնով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելացնենք, որ հուլիսի 4-ից սեպտեմբերի 4-ը uTravel ռոումինգ փաթեթն ակտիվացնելով բաժանորդները ավտոմատ կերպով կմասնակցեն հատուկ խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 300 նվերներից մեկը։ Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը, այնուհետ խաղարկության արդյունքների ամփոփման օրվա վերաբերյալ կուղարկվի լրացուցիչ SMS հաղորդագրություն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ Random.org առցանց հարթակի միջոցով։ Խաղարկության մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել ընկերության կայքում։ 

Նշենք, որ մինչև Հայաստանից մեկնելը անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը հավաքելով *121#: Իսկ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*31# կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով: 

Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Քանի՞ արևային մարտկոց պետք է տեղադրել էլեկտրաէներգիայի համար ընդհանրապես չվճարելու նպատակով Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Պրեմիերա. Ռազմիկ Ամյան-«Знаю» Այսօր Դիլիջանի 480-ամյակն Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն․ Տոնի Կրոս «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan