Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը. Արշակ Կարապետյան

Հայաստանի քաղաքացիների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի անցկացրած հարցման մասնակիցների միայն 11,7 տոկոսն է կարծում, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։

Հարցումն ուշագրավ օրինաչափություն է ցուցադրել։ Նոր Սահմանադրություն ընդունելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Հայաստանի գործող իշխանությունները նման քայլի գնում են ոչ թե երկրում իրական փոփոխություններ անելու համար, այլ բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռը, իսկ Ադրբեջանն էլ՝ գործող Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։

1990 թ. ընդունված Հռչակագրում ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հատկապես վերջին շաբաթներին Ադրբեջանը թե՛ նախագահի, թե՛ այլ պաշտոնյաների բերանով պնդում է, թե առանց սահմանադրական փոփոխությունների խաղաղության որևէ պայմանագրի կնքումը բացառվում է։

Ըստ «Gallup»-ի հարցման, ավելի վաղ, մինչև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ Հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ըստ էության, հունվարից մինչ օրս հայ հանրության տրամադրություններն ավելի արմատական են դարձել, և Ադրբեջանի որևէ պահանջ կատարելու ցանկություն հայ ժողովուրդը չունի, ի տարբերություն իշխանության ղեկին հայտնված ապիկար և դավաճան ուժի։ Այս հարցումը նաև Փաշինյանի իրական վարկանիշն է արտացոլում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց ոչ այն տեսքով, որ Փաշինյանն է առաջարկում։ Ըստ գեներալ-մայորի, Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կառավարման նախագահական ձև։ Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը։

Կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փոխշահավետ հարաբերություններ ավանդական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ, պահպանել նորմալ հարաբերություններ այլ երկրների հետ և պատշաճ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: «Նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական ​​ կառավարումը և ապահովել պետական ​​ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա»,- նշել է Կարապետյանը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan