1992 թվականին տեղադրված արևային վահանակը կարողացել է պահպանել իր սկզբնական հզորության 79,5 %-ը

Արևային մոդուլները նախատեսված են երկարաժամկետ շահագործման համար, դրանց շահագործման ժամկետը տատանվում է 20-ից 40 տարվա միջակայքում: Սակայն ժամանակի ընթացքում դրանց արդյունավետությունն ու էլեկտրաէներգիա արտադրելու կարողությունը նվազում է։ Ֆրանսիայում իրական պայմաններում իրականացված փորձերը զարմանալի արդյունքներ են ցույց տվել արևային մարտկոցների երկարակեցության վերաբերյալ, գրում է overclockers.ru-ն:

1992 թվականին 1 կՎտ հզորությամբ փոքր արևային մոդուլը, որը կոչվում է Phébus 1, միացվել էր HESPUL ֆրանսիական ցանցին, որը Լիոնում վերականգնվող էներգիայի արտադրության կազմակերպություն է: Ավելի քան 30 տարի անց նույն կայանքը դեռ էլեկտրաէներգիա է արտադրում։ 10 քառ. մետր մակերոսով այդ մոդուլը փորձագետները լաբորատորիայում խիստ փորձարկումների են ենթարկել, որոնց արդյունքները զարմացրել են բոլորին։

Միջին հաշվով, մոդուլների սկզբնական հզորության 79,5 %-ը պահպանվել է անգամ 31 տարի աշխատելուց հետո: Արտադրողները սովորաբար երաշխավորում են միայն 80 % կատարողական 25 տարվա ընթացքում: Phébus-1 մոդուլը գերազանցել է այդ ակնկալիքները ցույց տալով տարեկան ընդամենը 0,66 % անկում իր գործունեության 31 տարիների ընթացքում:

Ընդ որում 2012 թվականին՝ տեղադրման 20-ամյակի ժամանակ մոդուլները դեռևս արտադրում էին անվանական հզորության 91,7 %-ը: Բայց վերջին տարիներին արևային մոդուլի արդյունավետության անկման տեմպերը փոքր-ինչ արագացել են: Այնուամենայնիվ 31 տարվա ընթացքում այդ մոդուլներն ընդհանուր առմամբ արտադրել են 20366 կՎտժ էլեկրաէներգիա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

 

էլ. փոստ ֊ [email protected]

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan