Ինչու ՀՀ իշխանությունները չեն օգտվում FreedomHouse-ի զեկույցից. «Հայաքվե»-ի անդամ Արմեն Մանվելյան

FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ծավալուն զեկույցով, 2020-23թթ․ Արցախում տեղի ունեցած աղետի՝ պատերազմի, շրջափակման եւ էթնիկ զտումների մասին, այն վերնագրելով՝ «Ինչու չկան հայեր Լեռնային Ղարաբաղում»։ Համոզված ենք, որ զեկույցը կարեւոր է, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը զեկույցում իր ուշադրությունը կենտրոնացրել է Արցախում 2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք, ցավոք սրտի, հանգեցրին հայերի տեղահանմանը եւ ցեղասպանությանը։
24 էջից բաղկացած զեկույցը փաստահավաք խմբի աշխատանք է, որը երկար ժամանակ հավաքել է ապացույցներ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների մասին։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, իրենց համար նախադեպային են եղել մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ միջազգային քրեական գործերը, որոնք դիտարկել են Հարավսլավիայի, ինչպես նաեւ Ռուանդայի գործով ստեղծված միջազգային դատարանները, նաեւ՝ Միջազգային քրեական դատարանում քննված մի շարք գործերը։ 

Փաստահավաք խումբն իր աշխատանքում հենվել է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վրա` գնահատելու մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Օգտագործել են նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների զեկույցները, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 780 որոշմամբ, որոնք հիմք են հանդիսացել զեկույցի համար «էթնիկ զտումներ» հասկացության համատեքստում։

Այսինքն, դիտարկելով այս զեկույցը՝ պարզ է դառնում, որ հեղինակները բավականին լուրջ են մոտեցել խնդրին, եւ փաստահավաք առաքելությունն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի ունեցած հանցագործության ողջ լրջությունը եւ դրա հետեւանքներն Արցախի հայ բնակչության համար։ Մի քանի գլխից բաղկացած զեկույցում մանրամասն ներկայացված է 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի պարբերական հարձակումները եւ այն վախի մթնոլորտը, որ ստեղծվել էր հայ բնակչության շրջանում։

Առանձին ենթագլխով անդրադարձել են գազամուղի ոչնչացմանը եւ դրա նկատմամբ հսկողության հաստատման խնդրին, ինչն էներգետիկ ճգնաժամ էր ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա այն մասին, որ հայ բնակչության նկատմամբ ահաբեկչությունները կատարվում էին ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք ոչինչ չէին ձեռնարկում՝ այն կանխարգելելու համար։ 

Զեկույցը՝ Շրջափակում գլխում, անդրադառնում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից Արցախի նկատմամբ իրականացված շրջափակմանը՝ այն որակելով որպես անմարդկային գործողություններ, որն ավելի խորացավ 2023թ․ հունվարին, երբ շրջափակումը դարձավ էլ ավելի խիստ, եւ նույնիսկ վնասվեց դեպի Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրական համակարգը։ Այդ շրջանում, նշում են զեկույցի հեղինակները, դեղորայքի փոխադրումը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ ծանր հիվանդների տեղափոխումը դեպի ՀՀ դարձան հազվադեպ։ 

Զեկույցում մանրամասն հղումներ են արվում Միջազգային կարմիր խաչի զեկույցներին՝ որպես ապացույց այն հումանիտար ճգնաժամի, որը հասունանում էր Լեռնային Ղարաբաղում` Ադրբեջանի իշխանությունների քայլերի արդյունքում։ Այս մասին ավելի մանրամասն տես «Հասունանում էր հումանիտար ճգնաժամ» գլխում, որտեղ նկարագրվում են պարենամթերքի պակասը եւ դրա հետեւանքները։

Զեկույցում անդրադարձ կա ադրբեջանական գործողությունների հետեւանքով բնակչության առողջական վիճակի վատթարացմանը, մասնավորապես նշվում է, որ առողջական վիճակի բացասական փոփոխություններ գրանցվում էին հղի կանանց 90 տոկոսի մոտ։ Սրտանոթային եւ քրոնիկ հիվանդությունների պատճառով այդ ընթացքում մահացությունների թիվն աճել էր 66 տոկոսով։ Զեկույցը կազմող խումբն այդ տեղեկությունները վերցրել էր ոչ միայն Կարմիր խաչի տվյալներից, այլեւ Լեռնային Ղարաբաղից արտագաղթած անձանց հետ անհատական հանդիպումների եւ հարցազրույցների արդյունքում։ 

Առանձին անդրադարձ կա ատելության այն խոսքին, որը պաշտոնական Ադրբեջանն օգտագործում էր ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Մասնավորապես հղում են կատարում Իլհամ Ալիեւի խոսքին, ով սպառնում էր Արցախի հայությանը` կա՛մ ենթարկվել, կա՛մ լքել Լեռնային Ղարաբաղը։ 

Զեկույցում շատ մանրամասն անդրադարձ կա 2023թ․ սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը եւ դրա հետեւանքներին՝ Արցախի եւ այնտեղի հայ բնակչության համար։ Նկարագրված են հայերի արտագաղթը եւ այն տառապանքները, որ նրանք կրել են դրա հետեւանքով․ ըստ զեկույցի՝ ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունեցել է մոտ 227 զոհ, որոնցից 34-ը՝ քաղաքացիական անձինք եւ 5 երեխա։ Կային նաեւ մեծ թվով վիրավորներ եւ անհետ կորածներ։ 

FreedomHouse-ի զեկույցի վերջին ենթագլխում նկարագրված է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում հայերի թողած պատմական ժառանգությունը։ Որպես ապացույց՝ ներկայացված են նաեւ տիեզերքից կատարված նկարներ, մասնավորապես` ինչպես է ամբողջովին ոչնչացվել Քարինտակ գյուղը եւ այլն։ 

Զեկույցի եզրակացության մասում հեղինակները պնդում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է «էթնիկ զտումներ» հասկացությանը, ըստ Հարավսլավիայի գործով իրականացված դատական ակտերի, երբ այն՝ էթնիկ զտումը, ուղեկցվել է մարդկանց նկատմամբ իրականացված կտտանքներով, սպանություններով, անօրինական ձերբակալություններով, սահմանափակելով մարդկանց հնարավորությունները՝ սնունդ, դեղորայք հայթայթելու, մարդկանց բռնի տեղահանումով եւ այլն։ Հեղինակներն այսպիսով եզրակացնում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածին՝ հանցագործություն ընդդեմ մարդկության, եւ 8-րդ հոդվածին՝ պատերազմական հանցագործություններ։ 

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հեղինակավոր FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունն ահռելի աշխատանք է կատարել՝ նկարագրելու եւ միջազգային հանրությանը ներկայացնելու այն աննախադեպ հանցագործությունները, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղում` ընդդեմ այնտեղ ապրող հայ բնակչության։ Հետեւաբար, հարկավոր է հավաքել եւ միջազգային դատարանին ու միջազգային կառույցներին ներկայացնել նմանատաիպ զեկույցներ, բարձրաձայնել դրանց մասին, որ պարզ դառնա Արցախում հայության դեմ իրականացված հանցագործությունների՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանության մասին։ 

Նմանատիպ փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունները նախընտրում են լռել եւ չբարձրաձայնել այդ հանցագործությունների մասին։ Վերլուծելով գործող իշխանությունների վարքագիծը, պահվածքն ու քաղաքականությունը, ինչը, հիշեցնենք, նախ հանգեցրեց Արցախի ճանաչմանը որպես Ադրբեջանի մաս` իր հետեւանքներով, պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող քաղաքական ռեժիմը ոչ պակաս պատասխանատվություն է կրում Արցախում հայ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար։   

Վերջինս այդ ամբողջ շրջանում՝ 2020-2023թթ․, ոչինչ չի ձեռնարկել՝ Արցախի հայությանը պաշտպանելու համար, ինչը բխում է ՀՀ սահմանադրությունից եւ նրանց իսկ ընդունած կառավարության ծրագրերից, այլ իր անգործությամբ փաստացի նպաստել է էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը Լեռնային Ղարաբաղում։ Տպավորություն է, որ FreedomHouse-ն ավելի է շահագրգռված հայության դեմ տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման եւ դատապարտման համար, քան ՀՀ իշխանությունները։ Վերջիններս հավանաբար վախենում են, որ այդ հանցագործությունների հետաքննման եւ բացահայտման արդյունքում կպարզվի, որ գործող իշխանություններն իրենց անտարբերությամբ եւ ադրբեջանամետ դիրքորոշմամբ նպաստել են այդ հանցագործությունների պարտակմանը եւ փաստացի նպաստել դրանց իրականացմանը։

 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan