Փաշինյանի անհեթեթ մտքերն ու իրականության հետ խզումը

Կպչուն և վտանգավոր գաղափարները Նիկոլ Փաշինյանի գլխում բույն դնելուց հետո համառորեն իրականություն են դառնում, իսկ սեփական ու իր թիմի տգիտությունն ի ցույց դնելը վաղուց արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար սովորական երևույթ է։ Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ դասավանդել «Հայաստանի պատմություն» անվամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․ Ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով:

«Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- խրոխտ տոնով ասել է Փաշինյանը։

Հենց նույն այդ Փաշինյանի ջանքերի գնով է, որ այսօր Հայաստանը գրեթե կանգնած է պետականության կորստի առջև, համատարած կոռուպցիան, անփութությունը, պետության խնդիրների տարրական չիմացությունը դարձել են այս վարչախմբի այցեքարտը, իսկ խնդիրները լուծելու փոխարեն վարչախումբը զբաղված է «իրական ու պատմական Հայաստանների» փնտրտուքով, «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելով, այլ անհեթեթ գաղափարներ տարածելով։

Սկզբի համար նախ պետք է ամենահասարակ խնդիրները լուծել, մարդկանց անվտանգությունը, ասֆալտի որակն ու մետրոյի ժետոնները, արդար դատական համակարգն ու ոստիկանության ապօրինությունների կանխումը։ Այսօր կրկին վթարվել է զինվորներ տեղափոխող մեքենա, երկու զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են։

Տարիներ շարունակ փաշինյանական վարչախումբը չի կարողանում ապահովել զինվորների անվտանգ տեղափոխումը, մի քանի սարքին մեքենա չեն կարողանում գնել, բայց հաճույքով ճամարտակում են վեհ գաղափարներից։

Ձյուն գար ձեր ուղեղներին, եթե ունեք, իհարկե...

 

Էլմիրա Սարգսյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan