2018 թ. Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները. Կարապետյան

2018 թ. իրադարձություններից հետո Հայաստանում իշխանություն ստացան դիլետանտները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է ռուսաստանյան առաջատար «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում։ Ըստ թերթի, Կարապետյանը երեք տարի եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, զբաղեցրել ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի պաշտոնները։

Գեներալ-մայորը պատմել է Փաշինյանի հետ աշխատանքի մասին, նշել, որ սկզբնական փուլում նա լսում էր խորհուրդներն ու հանձնարարականները։ «Օրինակ, 2018-2021 թթ. նա չէր համարձակվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէր խոսում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո, ցավոք, դիրքորոշումները փոխվեցին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Գեներալ-մայորը նշել է, որ դեռ 2018 թ. է կանխատեսել, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանը պարտվելու է։ «Ինչի՞ վրա էի հիմնվում։ Վիճակագրությունն ու բաց տվյալները բավարար էին։ 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համադրելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնի, հարևան երկրում ապրում էր 6 մլն մարդ։ Երկու հանրապետություններն էլ բյուջե և բանակային ստրուկտուրաներ չունեին։ Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել՝ շնորհիվ ծագումով հայ խորհրդային սպաների, հաղթեցինք։ 30 տարի անց Հայաստանում 2,5 մլն մարդ էր մնացել, Ադրբեջանը հասել էր 10 միլիոնի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի էին։ Նրանց բանակը հասել էր 150 հազարի՝ 800 հազար ռեզերվով, մեր ցուցանիշները՝ անգամներ պակաս էին»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ էր արվում՝ իրավիճակը բեկելու համար, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե առաջարկել է օգնություն հայցել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից, բայց իր առաջարկն արձագանք չի ստացել։ «Ողբերգությունն այն էր, որ կառավարող թիմի մեծ մասը թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքները։ Բավարար է ասել, որ նրանցից գրեթե ոչ ոք բանակում չէր ծառայել»,- պատմել է Կարապետյանը՝ հավելել, թե զինվորականությունը բավական լավ է գործել, հնարավորությունների սահմաններում մաքառել, բայց քաղաքական ղեկավարության գործողություններն աղետի են հանգեցրել։ Ավելին, ըստ պաշտպանության նախկին նախարարի, առաջարկել է պատերազմից հետո Հայաստան-Ռուսաստան հատուկ գործակցություն սկսել՝ զինված ուժերը կարգի բերելու համար, բայց Փաշինյանի թիմը ոչինչ չի արել։ Արշակ Կարապետյանը նաև նշել է, թե զինվորականներին մեղավոր կարգելուց հետո Փաշինյանի թիմը որոշեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Խոսելով 2023 թ. իրադարձությունների մասին՝ գեներալ-մայորը նշել է, թե սեպտեմբերին ևս մեկ սխալ եղավ, Ղարաբաղը հանձնեցին գործնականում առանց կռվի, թեև դիմադրելու բոլոր պայմանները կային։ Միայն սպառազինություն Արցախում կար 5 միլիարդ դոլարի չափով։ «Կրկին մենք տեսանք քաղաքական ղեկավարության կաթվածը»,- ասել է Կարապետյանը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշել, թե ինքն էլ բազմիցս քննադատել է այդ կառույցին, բայց ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին կարող են դուրս թողնել ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից։ «Մասնակից երկրներն առանց մեզ յոլա կգնան, իսկ ո՞ւր ենք մենք տեղավորելու մեր ծիրանն ու կոնյակը։ Այդ գնորդներին գտնելը բարդ է»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով, այլ ռազմական դաշնակիցներ գտնելն էլ բարդ է, ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ նոր պատերազմը հնարավոր է։ «Ադրբեջանին առաջին հերթին հետաքրքրում է ցամաքային կապը Նաիջևանի հետ, որ ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի իրագործումը ցավոտ կհարվածի Ադրբեջանին։ Հայաստանը Բուֆեր է, անգամ երաշխավոր Ադրբեջանի գոյության համար»,- նշել է Կարապետյանը։

 
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan