Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սարերի հետևում չէ, այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը շատ զգուշավոր քաղաքականություն է վարում։ Ըստ էության, հասկանում են, որ ժողովուրդը այդ որոշման դեմ հաստատ կըմբոստանա, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ՀՀ ՊԵԿ-ը փորձեց գործարկել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամտից պետք է հարկ վճարեին նաև Հայաստանում, ինչը և ժողովրդի մեջ բողոքի հերթական ալիք բարձրանալու պատճառ դարձավ։ ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքողներն առանց ընդգծված առաջնորդ, շատ արագ ոտքի ելան, ինքնակազմակերպվեցին, ճանապարհներ փակեցին ու իշխանություններից պահանջեցին չեղարկել, իրենց բնորոշմամբ, այդ անարդար որոշումը։

Վարչախումբը տեսավ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները շատ վճռական են տրամադրված, հասկացան, որ շատերը պարզապես վարկ ու պարտք փակելու և գոյություն պահելու խնդիր ունեն, հետևաբար չէր կարելի բացառել, որ խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները ծայրահեղ գործողությունների կդիմեին, ուստի, ինքնապահպանման բնազդից դրդված, շատ արագ կողմնորոշվեցին ու հասկացան նաև, որ անհնազանդության ակցիաները կարող են ինքնաբերաբար ընդլայնվել և Գեղարքունիքի ու Լոռու մարզերից տարածվել ամբողջ հանրապետությունով մեկ։ Մինչ ընդդիմությունը մտածում էր, թե ինչպես այս բողոքի ալիքը օգտագործի, իշխանությունները արագացված տեմպերով զայրացած բողոքողներին ընդառաջ գնացին, ավելի ճիշտ՝ նրանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ու այս թեման, կարծես, առայժմ փակված է։

Իսկ իրականում այս խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել, ուղղակի այդպես «սառեցված» վիճակում դեռ երկար ժամանակ կարող է մնալ։ Ահա փողոցային պայքարով լոկալ խնդիր լուծելու մի օրինակ, որը ցույց տվեցին մեր շատ հարգելի «խոպանչիները», և որին չէին նախորդել քաղաքագիտական քննարկումներ ու «կլոր սեղանների» կազմակերպումներ։ Նրանց պայքարի հաջողության բանալին ու ամենաառանցքային գործոնը շատ հզոր մոտիվացիան էր, որը հնչում է այսպես. «Ընտանիքը սրբություն է, այն պարտավոր ենք պահել ու պահպանել»։ Ինչպես հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ էլ Գեղարքունիքի մարզում իշխանությունները կարող էին անհամաչափ բիրտ ուժ գործադրել, սադրանքների գնալ, խլացուցիչ նռնակներ կիրառել, բողոքողներին բերման ենթարկել և այլն, բայց չարեցին, որովհետև վստահ էին, որ դա չէր աշխատելու, և բողոքի ալիքը կարող էր համազգայինի վերածվելով՝ անկառավարելի դարձնել ժողովրդի ցասումը։ Այստեղից պետք է հետևություն անենք, որ իշխանափոխության գլխավոր բանալին ևս ճիշտ մոտիվացիայի առկայությունն է։ Հասարակությունը շատ թեթև է տանում իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքն ու որոշումները։

Օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցից դուրս մղելու իշխանությունների որոշումը, կարելի է ասել, չհանդիպեց հանրային դիմադրության։ Մի քանի հորդորներ ու հայտարարություններ Հայ առաքելական եկեղեցու կողմից, մի քանի հայտարարություններ էլ այս ու այն կողմից հնչեցին, ու վերջ, հանձնվեցինք, ինչի մասին օրերս Վեհափառ հայրապետն էլ խոսեց, ճարահատյալ ու ցավով նշեց, որ ևս երկու տարի բարձր դասարաններում այն կդասավանդվի, իսկ 2026 թվականից ամբողջությամբ դուրս կմղվի ուսումնական հաստատություններից։ Չհամախմբվեցինք ու չկանխեցինք այս խայտառակությունը, և սրան հաջորդեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու անմիտ նախաձեռնությունը։ Եթե սրա դեմն էլ չառնենք, ապա սրան էլ կհաջորդի մեկ այլ «աննախադեպ» որոշում, ու այսպես շարունակ։

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները, որոնք ոչ միայն հասարակության որևէ մի շերտին են վերաբերում, այլ ունի համազգային նշանակություն, ուստի տրամաբանորեն դա կարող է հիմք դառնալ համազգային արդարացի դժգոհության։ Այս մարդիկ մուրճն առել ու հայ ազգի ինքնության հիմքերն են փորփրում, փոխանակ մուրճն իր նշանակությամբ օգտագործեն։ Չունե՞նք մոտիվացիա այս ամենի դեմ պայքարելու համար։ Վստահ եմ՝ ունենք։ Այստեղ տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan