ԱՄՆ-ն հետախուզական տեղեկություն են ստացել, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել. Թեհրանը հերքում է. CNN

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:

Սակայն որևէ նշան չկա, որ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը շաբաթ օրը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ փորձել էր սպանել նախկին նախագահին և վնասել էր նրա ականջը, կապված է եղել իրանական կողմի դավադրության հետ, ասել են աղբյուրները:

CNN-ը նկատում է, որ թշնամական օտարերկրյա հետախուզական գործակալության կողմից նման սպառնալիքի առկայությունը և Թրամփի անվտանգության ուժեղացումը նոր հարցեր են առաջացնում Փենսիլվանիայում շաբաթօրյա հանրահավաքում անվտանգության բացթողումների  և նրա վերաբերյալ, թե ինչպես է 20-ամյա երիտասարդին հաջողվել մուտք գործել տարածք ու դիրքավորվել՝ տանիքից նախկին նախագահին կրակելու համար:

ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյան ասել է, որ Գաղտնի ծառայությունը և Թրամփի շտաբը տեղյակ են եղել սպառնալիքի մասին շաբաթ օրվա հանրահավաքից առաջ:

«Գաղտնի ծառայությունն իմացել է այս սպառնալիքի մասին: Ազգային անվտանգության խորհուրդն ուղիղ կապ է հաստատել ԱՄՆ Անվտանգության ծառայության հետ բարձրագույն մակարդակով, որպեսզի համոզվի, որ նրանք շարունակում են հետևել վերջին հաշվետվությանը: ԱՄՆ Անվտանգության ծառայությունը կիսվել է այս տեղեկատվությամբ, և Թրամփի շտաբը տեղեկացվել է զարգացող սպառնալիքի մասին: Ի պատասխան աճող սպառնալիքի՝ Գաղտնի ծառայությունն ավելացրել է ռեսուրսներն ու ակտիվները՝ նախկին նախագահ Թրամփի պաշտպանության համար։ Այս ամենը եղել է շաբաթ օրվանից առաջ», - CNN-ին ասել է պաշտոնյան:

Թրամփի նախընտրական շտաբը չի բացահայտել, թե արդյոք տեղյակ է եղել Իրանի սպառնալիքի մասին:

«Մենք չենք մեկնաբանում նախագահ Թրամփի անվտանգության մանրամասները։ Բոլոր հարցերը պետք է ուղղվեն Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությանը»,- ասվում է արշավի հայտարարության մեջ:Գաղտնի ծառայության պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Թրամփի շտաբին բացօթյա հանրահավաքների անցկացման վերաբերյալ, քանի որ դրանք ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան հավաքները, որոնց մուտքը Գաղտնի ծառայությունը կարող է ավելի լավ վերահսկել, պատմել են քաջատեղյակ աղբյուրները: Աղբյուրները նշում են, որ նախազգուշացումներն ավելի ընդհանուր բնույթ են կրել:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել է Թրամփի դեմ իր երկրի դավադրությունը:

«Այդ մեղադրանքները չհիմնավորված են և չարամիտ: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից՝ Թրամփը հանցագործ է, որը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատժվի դատական կարգով՝ գեներալ Սոլեյմանիի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիահարվածից-Խմբ.) սպանությունը պատվիրելու համար։ Իրանն ընտրել է օրինական ճանապարհը՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար», - CNN-ին ասել է առաքելության ներկայացուցիչը:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan