Արևային էներգիան դեռ բավական ետ է մնում

Այս տարվա հունվար-մայիս ամիսների Հայաստանում արևային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են ներքին գեներացիայի 9 տոկոսը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միայն արևային կայաններն արտադրել են 4 տոկոսը, իսկ մնացած մասը ստացվել է շնորհիվ ինքնավար արտադրողների (տների և ձեռնարկությունների վրա դրված վահանակների):

Հայաստանում ներկայումս արտադրվում է 1200 ՄՎտ որից 23 տոկոսը ստացվում է հիդրոէլեկտրակայաններից, 32 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայաններից, և 36 տոկոսը՝ ՀԱԷԿ-ից։ Արևային կայանների քանակությունն աճում է, բայց ոչ բավարար չափով։  Մինչդեռ իշխանությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թ. էլեկտրաէներգիայի առնվազն 15 տոկոսը ստանալ արևային կայաններից։

Այս նպատակը, իհարկե, լիովին իրագործելի է, ըստ փորձագետների, ցանկության դեպքում կարելի է անցնել նույնիսկ 20 տոկոսի սահմանը։ Բայց դրա համար առաջին հերթին պետության քաղաքական կամք, բյուրոկրատական քաշքշուկների վերացում, օրենսդրական բազայի ամրապնդում է հարկավոր։

Վիճակագրական կոմիտեի տվյալները դեռ հույսեր չեն ներշնչում այդ առումով։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Մարինե Մուրադյան

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan