Iko ընկերությունը ներկայացրել է իր ճկուն և գերթեթև արևային մարտկոցը

Ֆրանսիական Iko ընկերությունը գործարկել է իր նոր Excel Solar արտադրանքի գիծը, որն արտադրում է ինքնասոսնձվող, ճկուն և թեթև արևային ֆոտոգալվանային մոդուլներ, գրում է overclockers.ru-ն:

Հարթ տանիքների ջրամեկուսիչներ արտադրող ֆրանսիական Iko ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ ներկա է նաև ֆոտովոլտային շուկայում։ Նա վաճառում է, մասնավորապես, արևային մարտկոցներ շրջանակի մեջ, որը նախատեսված է շենքերի տանիքներին տեղադրելու համար։ Այդ ոլորտում իր առաջարկներն ընդլայնելու համար էլ ընկերությունը սկսել է թողարկել իր Excel Solar արտադրանքի նոր շարքը, որոնք հարմար են նույնիսկ կտրուկ թեքված կամ կոր տանիքների համար:

Ըստ  Iko-ի ֆոտոգալվանային արտադրանքի մենեջեր Ռոլան Կոլինի IKO Excel-ի այդ արևային վահանակներն իդեալական են տեռասների տանիքների համար, որոնք «չեն կարող կրել շրջանակված արևային վահանակներ մոնտաժային կառուցվածքի բեռնվածության պատճառով»: Ընկերության արևային վահանակներում օգտագործվում են Ասիայում արտադրված բյուրեղային սիլիցիումային տարրեր, որոնք ունեն 18,3 % արդյունավետություն: Ինչ վերաբերում է դրանց հզորությանը, ապա այն տատանվում է կախված մոդելից, սակայն չի գերազանցում 520 Վտ-ը, ընդ որում ամենաթուլ տարբերակում այն ​​100 Վտ է։ Ֆրանսիական ապրանքանիշի արևային ֆոտովոլտային վահանակների այս նոր տեսականին կշռում է 2,5 կգ/մ2, ինչը շուկայում ամենաթեթևներից է: Համեմատության համար նշենք, որ սովորական շրջանակով արևային մարտկոցների մոդուլները սովորաբար կշռում են 12 կգ/մ2-ից մինչև 14 կգ/մ2:

Iko-ի այս նոր արտադրանքի հիմնական առավելություններից մեկը դրանց կպչուն հիմքն է, որը մեծապես հեշտացնում է տեղադրման աշխատանքները, և այն կարելի է կպցնել անմիջապես ջրամեկուսիչ նյութերի վրա: Բացի այդ, արևային մոդուլները կարող են տեղադրվել ինչպես մեկ շերտով, այնպես էլ բազմաշերտով՝ կախված տանիքների կարիքներից և բնութագրերից:

IKO Excel Solar պանելներ արդեն տեղադրվել են Ֆրանսիայի որոշ շենքերի վրա։ Դրանց թվում է Մոնտելիմարի Nougat Chabert գործարանի տանիքը, որն ունի 2000-ից մի փոքր ավելի վահանակ՝ 275 կՎտ ընդհանուր հզորությամբ: Iko-ն իր ինքնասոսնձվող վահանակները տեղադրել է նաև ֆրանսիական շոկոլադ արտադրող Cemoi գործարանի տանիքին: Այդ արևային զանգվածի ընդհանուր հզորությունը 550 կՎտ է:

Iko-ի կողմից մշակված արևային մարտկոցների այս նոր հայեցակարգը և՛ գրավիչ է, և՛ խոստումնալից, ասում են արևային էներգիայի փորձագետները: Դրանց ինքնասոսնձվող լինելը իսկապես մեծ առավելություն է տալիս Excel Solar-ին իր մրցակիցների նկատմամբ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Նշանակալից իրադարձություն. առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել Հայաստանյան կազմակերպությունը՝ Skill Event Marketing Company-ին
website by Sargssyan