Bloomberg. Նավթային կայսրությունների դարաշրջանը մոտենում է ավարտին, քանի որ արևային էներգիան է գրավում է աշխարհը

Ռուսաստանի նման նավթային կայսրությունների դարաշրջանը կարծես թե մոտենում է ավարտին: Մեր աչքի առաջ Չինաստանն ավարտում է էներգետիկ հեղափոխությունը` նավթը հետին պլան մղելով և արևային էներգիան առաջ տանելով։ Այս մասին գրել է Bloomberg հեղինակավոր բիզնես հրատարակության սյունակագիր Դեյվիդ Ֆիքլինգը, գրում է Unian.net-ը։

Հեղինակը նշել է, որ մարդկանց մեծամասնությունը գոնե մեկ անգամ լսել է այնպիսի ընկերությունների մասին, ինչպիսիք են Exxon Mobil-ը, Chevron-ը, Shell-ը, BP-ն, TotalEnergies-ը, ConocoPhillips-ը և Eni-ը: Դրանք խոշոր նավթային ընկերություններ են, որոնց վերջին ժամանակներս անվանվել են «Յոթ քույրեր»` համաշխարհային էներգետիկայի վրա իրենց ազդեցության պատճառով։ Բայց  մարդկանց մեծամասնությունը երբեք չի լսել Tongwei-ի, GCL Technology Holdings-ի, Xinte Energy-ի, Longi Green Energy Technology-ի, Trina Solar-ի, JA Solar Technology-ի և Jinko Solar արևային էներգիայի տեխնոլոգիաների չինական խոշոր ընկերությունների մասին:

«Եթե նախկին անունները ծանոթ հսկաներ են, իսկ երկրորդները` անհասկանալի, ապա դուք պետք է վերանայել ձեր տեսակետը աշխարհը հզորացնող ընկերությունների վերաբերյալ: Վերջիններս նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի, քան նավթային կայսրությունները»,- գրել է հոդվածագիրը։

Նա բերել է վիճակագրություն, ըստ որի` էլեկտրակայանների սարքավորումներ արտադրողներն արդեն շատ մոտ են նավթային հսկաներին, եթե հաշվարկեք մաքուր էներգիայի ծավալները, որը կարելի է ստանալ այդ ընկերությունների արտադրանքից։

Իսկ ահա մյուս ցուցանիշներով նավթային ընկերություններն արդեն սկսել են հետ մնալ։ Օրինակ, մեկ միավոր ներդրման հաշվով էներգիայի արտադրության ծավալների առումով։ Նավթահորի շահագործումը պահանջում է որոշակի ներդրում, որը հետագայում որոշակի ժամանակահատվածում ապահովում է նավթի ստացում։ Նաև արևային էլեկտրակայանի կառուցումն է ներդրումներ պահանջում, բայց որից հետո երկար ժամանակ գրեթե անվճար էներգիա է ստացվում։

Ի վերջո, նավթահորի նավթը սպառվում է, արևային էլեկտրակայանի սարքավորումները մաշվում են, և երկու դեպքում էլ նոր ներդրումներ են պահանջվում նավթի նոր հանքավայրի ստեղծման և արևային էլեկտրակայանի արդիականացման համար: Բայց արևային ընկերություններն արդեն առաջ են նավթային ընկերություններից այն էներգիայի քանակով, որը նրանք կունենան մինչև նման ներդրումների նոր շրջանի մեկնարկը։

Հոդվածագիրը եզրափակել է` հավելելով, որ նավթն ապահովել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների աշխարհաքաղաքական ազդեցության մեծ մասը նախորդ տասնամյակների ընթացքում: Հետագայում նման ազդեցություն կունենա արևային էներգիան, և այդ հարցում այսօր Չինաստանն է առաջատարը։


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan