Նիկոլ Փաշինյանը սեփական արևմտամետ ընդդիմությունն է սարքում

Հայաստանում գործող վարչախումբը հաճախորդների պակաս երբեք էլ չի ունեցել։ Այդ հաճախորդները, որոնք ավանդաբար հանդես են գալիս ընդդիմադրի քողածածկույթի ներքո, օգնում են Փաշինյանին պահպանել իշխանությունը, ցեխարձակումներ են իրականացնում իրական ընդդիմադիր ուժերի վրա, նաև հաճույքով տարածում են արևմտյան, հաճախ ականջահաճո նարատիվները՝ շեղելով հանրության ուշադրությունը։

Արևմտամետ չորս կուսակցություններ շաբաթներ առաջ միավորվել էին, հարթակ էին ստեղծել՝ կոչ անելով ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել։ Գործող վարչախումբն էլ ընդմիջում էր վերցրել՝ հայտարարելով, թե դրա ժամանակը չէ։ Պարզվում է՝ ըստ այդ ուժերի, լավ էլ ժամանակն է։ Այսօր Ժողովրդավարական ուժերի հարթակը և նրանց միացած քաղհասարակության մի խոշոր զանգված հայտարարել է, թե նախաձեռնում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու գործընթաց։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, թե իրենց հիմնական արգումենտը ժողովրդի քվեն է՝ 50 հազար ստորագրություն հավաքելը և ներկայացնելն Ազգային ժողովին։ Ի դեպ, օրն էլ պատահաբար չէին ընտրել. ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարներն այսօր են համաձայնություն տվել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Օգտագործելով այս և մի շարք այլ պոպուլիստական քայլերը՝ հաստիքային արևմտամետները փորձելու են իրենց կողմը քաշել ընդդիմադիր ընտրազանգվածին՝ այն Փաշինյանի հետագա պաշտոնավարման համար օգտագործելու, նրա թիկունքը պաշտպանելու համար։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ողջ գործընթացի թիկունքում արևմտյան կառույցներն ու ՔՊ վերնախավն է։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ու մյուս ընդդիմադիրները դեռ հանգստանում են, ամառն են վայելում։

 

Աննա Ավագյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan