Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քաղաքացիները «Փաստին» ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: 2015 թ.-ին գործարկված հարթակի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պարզելու, թե արդյո՞ք կարող է ձեռք բերել իր նախընտրելի պետհամարանիշը և ինչ գնով:

2018 թվականից հետո այս հարթակի հետ սկսեցին որոշակի խնդիրներ առաջանալ. նախ՝ ինքնին հարթակը գտնելը բավական բարդ էր, ապա սկսեցին տեխնիկական բարդություններ առաջանալ՝ կապված յուրաքանչյուր փնտրման համար հավել յալ «անվտանգային կոդի» առկայության հետ: Հիմա էլ, ահա, մոտ մեկ շաբաթ այն չի գործում:

Նշենք, որ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների աճուրդին: Խնդրի վերաբերյալ «Փաստը» դիմեց ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկացրեցին, որ ինտերնետային խափանումներից հետո խնդիրներ կային Ճանապարհային ոստիկանության կայքի հետ առհասարակ, որոնք կարգավորվել էին:

Խոստացան հետամուտ լինել նաև մեր բարձրաձայնած խնդրին ու հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել նաև ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: Թերթը տպագրության ուղարկելու պահին նշյալ հարթակը դեռևս չէր աշխատում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը
website by Sargssyan