Տնտեսության արգելակների՝ ի հայտ եկող ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ տնտեսագետները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Իսկ նախանշվող խնդիրների խորացումը կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների, քանի դեռ քայլեր չեն ձեռնարկվում առողջ տնտեսական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այդ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ պետական բյուջեում այս տարվա առաջին կեսին նախատեսվածից 10 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել՝ շուրջ 300 միլիոն դոլար պակաս։ Ու եթե մեկ տարի առաջ իշխանություններն անընդհատ գերակատարված պլաններով էին հպարտանում, Փաշինյանն էլ անընդհատ ցուցանիշներ էր ներկայացնում, ապա հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում:

Ավելին, երրորդ եռամսյակում այդ մտահոգիչ պատկերը կարող է ոչ միայն պահպանվել, այլև խորանալ։ Ինչպես նշում են փորձագետները, այսպիսի իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության անառողջ վիճակով։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի բարձր տնտեսական աճը պայմանավորված էր զուտ արտաքին գործոններով։ Ու Հայաստանը սկսեց մեծ օգուտներ ստանալ վերարտահանումից, բայց այս տարի արդեն տնտեսական աճի շրջանակում մեծ մասնաբաժին ձեռք բերեց ոսկերչական ապրանքների արտահանումը, երբ հումքը ներկրվում է Հայաստան, ապա դրա վրա որոշակի աշխատանքներ կատարելուց հետո դուրս հանվում։ Վերջին ամիսներին էլ արդեն ոսկերչական ապրանքների՝ Հայաստանից արտահանման էական կրճատում է նկատվում։

Ոսկերչական ոլորտն էական ներգործություն ունի տնտեսական ցուցանիշների վրա, բայց հարկային եկամուտներ գեներացնելու տեսանկյունից դրա ներուժը բարձր չէ։ Բյուջե 2024-ը հաստատելիս գործադիրը նախատեսել էր այս տարի ավելի քան 2,7 տրիլիոն դրամ հավաքել, բայց ծախսել ավելի շատ՝ մոտ 3,3 տրիլիոն։ Ու հիմա, երբ նախատեսվածից քիչ հարկային մուտքեր են գրանցվել, իշխանությունները մտադիր չեն նվազեցնել նախատեսվող ծախսերը։ Խոսքը հատկապես վերաբերում է այն ծախսերին, որոնցից սնվում են իշխանությունները, սակայն որևէ արդյունք չեն ստեղծում երկրի համար։

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են շատ բարձր աշխատավարձ ստանալ, միլիոններով պարգևավճարներից օգտվել, անիմաստ գործուղումների մեկնել, իսկ սովորական աշխատողները, որոնց աշխատավարձը մեր-երկու հազարով կա՛մ ավելանա, կա՛մ չավելանա, միևնույնն է, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Ու սա հերիք չէ, իշխանություններն առաջնորդվում են ամենահեշտ ճանապարհով՝ մի կողմից ավելացնում են տնտեսվարողների վրա դրված հարկերը, իսկ մյուս կողմից էլ դիմում են արտաքին պարտքն ավելացնելու տարբերակի օգնությանը։ Իսկ հարկային բեռի ավելացման արդյունքում հիմնականում տուժում է փոքր ու միջին բիզնեսը, որն առանց այն էլ դժվարությամբ է գոյատևում։ Այդ քաղաքականության շրջանակում է, որ հանվեց եկամտային հարկի արտոնությունը, և միկրոբիզնեսը ևս ընդհանուր հարկման տակ դաշտ բերվեց։

Նախկին հաստատուն 5 հազար դրամի փոխարեն նոր պայմաններում միկրոձեռնարկատիրության ոլորտում գործողներն աշխատավարձից վճարում են 20 տոկոս եկամտային հարկ։ Այսինքն, այս դաշտի ներկայացուցիչների համար հարկային բեռը միանգամից 4 անգամ ավելացվեց։ Ու պատահական չէ, որ մեկ տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը կրճատվել է շուրջ 3,5 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։ Իսկ եթե փոքր ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց թիվը նվազում է, դա իր ազդեցությունն է ունենում նաև ընդհանուր տնտեսական միջավայրի վրա։ Եվ մեր երկրում բիզնես վարելը դառնում է ավելի բարդ, ինչն էլ վանում է ներդրողներին։ Մյուս ուղղությունը, որի հետ իշխանությունները հույսեր են կապում բյուջեի ճեղքերը լցնելու նպատակով, վերաբերում է նոր պարտքերի ներգրավմանը։

Ինչպես հիշում եք, իշխանությունները խոստացել էին մի շարք համակարգային բարեփոխումներ իրականացնել, դրանցից մեկն էլ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն էր, որ հիմա արդեն պետք է մասնակի գործեր։ Բայց այս ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնացել, քանի որ չկան համապատասխան միջոցներ։ Ու, ահա, առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կյանքի կոչելու համար կառավարությունը որոշում է ընդունել 25 տարի մարման ժամկետով 102 միլիոն եվրոյի նոր վարկ վերցնել։ Նույն տրամաբանությունը գործում է նաև այլ ծրագրերի իրականացման դեպքում։ Ռեկորդային չափով պարտքը մեծացնելու արդյունքում է, որ այս տարի պետական պարտքի ծավալները հատեցին 12 մլրդ դոլարի շեմը։ Ու նման չափերի դեպքում միայն արտաքին պարտքի սպասարկումը արդեն իսկ մեծ ծանրություն է Հայաստանի համար։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ) Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Բարեկարգվող Ավան «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում ️«Սրբազան պայքարի» կողմից իշխանափոխության հասնելու հստակ տրամաբանություն չենք տեսնում. Չալաբյան Օձի տարի. կենդանակերպի այս նշանների համար հաջողություն է նախատեսված 2025 թվականին Ռուսաստանի վեց շրջաններում գիշերը ոչնչացվել է 23 անօդաչու թռչող սարք Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարում ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով. «ՀայաՔվե» Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի Կանադայում ընդդիմությունը սկսում է Թրյուդոյի կառավարությանը հեռացնելու բանակցությունները
website by Sargssyan