ԱՄՆ-ն փոխե՞լ է դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ուշագրավ է, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ նույն Միլլերը, հայտարարելով, թե Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի, նշել էր, թե գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: «Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել էր Միլլերը։

Պետդեպն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի «բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ» ասելով, բայց վերլուծաբանները վստահ էին, որ դա պահանջ էր Հայաստանից՝ գնալ միակողմանի զիջումների։ ԱՄՆ-ն շտապում է՝ հարցը լուծել մինչև նոյեմբերյան ընտրություններ, այլապես Դոնալդ Թրամփի ընտրվելուց, ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականություն որդեգրելուց հետո Վաշինգտոնի ազդեցությունը Հարավային Կովկասում էականորեն նվազելու է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նախօրեին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ընտրապայքարը լքելու մասին՝ աջակցելով փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը։ Հարիսի առաջադրումը հույս է արթնացրել դեմոկրատների շրջանում, թե հնարավոր կլինի պայքարել Դոնալդ Թրամփի դեմ, անգամ հաղթանակ տանել։ Ի տարբերություն Թրամփի, որն առնանձապես հայկական հարցերով երբեք չի զբաղվել, Հարիսը եղել է գլխավոր դատախազ, ապա սենատոր հայաշատ Կալիֆոռնիա նահանգում, լուրջ կապեր ունի հայկական լոբբիստական շրջանակների հետ։ Մեծ հաշվով, Հայաստանին ավելի ձեռնտու է հենց Քամալա Հարիսի ընտրությունը։ Թերևս, Սպիտակ տանը նոր հույսեր են արթնացել, և Հայաստանից առժամանակ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ չեն պահանջում։ 

 

Քնար Արամյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan