Հայաստանը վերածվել է 30-ականների Սիցիլիայի

Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի պաշտոնավարման օրոք Հայաստանը վերածվել է քրեական թատերաբեմի. օր չկա, որ մահվան ելքով դեպքերի, հրազենով կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ չստացվեն, իսկ հանրությունը պարզապես վախի վատթարագույն մթնոլորտում է ապրում։

Հայաստանում ամեն շաբաթ միջինը երկու հանցագործություն է կատարվում հրազենով ու այլ ռազմամթերքով։

Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա միայն հինգ ամիսներին՝ հունվարից մինչև մայիս, նման հանցանքների թիվը 45-ի է հասել՝ գրեթե 65 տոկոսով ավելի, քան 2023-ի նույն ժամանակահատվածը։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ նույնիսկ իշխանությանը լոյալ իրավապաշտպաններն են սկսել քննադատել ոստիկանությանը։ Իհարկե, առայժմ թիրախում Նիկոլ Փաշինյանն ու նրա ստեղծած, կամ ավելի ճիշտ, այլասերած համակարգը չեն։

Մինչդեռ երկիրը բռնապետության և ոստիկանապետության վերածող Փաշինյանը հրաշալի գիտակցում է իր արարքների հետևանքները։ Անպատժելի դարձած իրավապահ մարմիններն էլ հանցագործությունները բացահայտելու փոխարեն զբաղված են դրանք պարտակելով, քրեական հեղինակությունների հովանավորությամբ։

Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն՝ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 4 մարդասպանից մեկն է դատարանի առաջ կանգնում։ Նման պայմաններում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող վստահ լինել, որ տանից դուրս գալուց երեկոյան անվնաս կվերադառնա տուն: Իսկ պատասխանատուն ու մեղավորը մեկն է։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ 

Աննա Սարգսյան

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan