Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։ 

Հիմնական մրցանակից բացի, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել 2024թ․ «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար»  անվանակարգերում։ Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներն ավելի քան 100 երկրում:

Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, ինչը թույլ է տվել գրանցել 46 մլրդ ՀՀ դրամի աննախադեպ զուտ շահույթ և 10-րդ տարին անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի վարկավորման շուկայում՝ ապահովելով շուկայի շուրջ 20% մասնաբաժին։  

Ամերիաբանկին շնորհելով «Լավագույն թվային բանկը» մրցանակը՝ ժյուրին բարձր է գնահատել Ամերիաբանկի թվային ուղիների և լուծումների կատարելագործումը, այդ թվում` նոր հաճախորդների ներգրավման լիովին ավտոմատացված գործընթացը, MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերի տպավորիչ աճը և գործարքների ծավալը, ինչպես նաև MyInvest ներդրումային առցանց հարթակը: Euromoney-ի խմբագիրները նշել են, որ հաշվետու ժամանակաշրջանում Ամերիաբանկի թվային ուղիները զգալի աճ են գրանցել՝ ապահովելով մասնաճյուղային ցանցից դուրս կատարված գործարքների 98% ցուցանիշ։

Շնորհելով «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» մրցանակը՝ ժյուրին ընդգծել է Ամերիաբանկի դերը փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 224 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33,4%-ով։ Ժամանակակից սքորինգային համակարգի վրա հիմնված առցանց բիզնես հարթակը, ինչպես նաև հիփոթեքային և ավտովարկավորման նորարարական էկոհամակարգերը հաճախորդների համար ապահովել են ամբողջությամբ թվային փորձառություն՝ նշված ոլորտներից յուրաքանչյուրում գրանցելով զգալի աճ և վարկային կայուն պորտֆել: 

«Մեզ համար պատիվ է ստանալ այս մրցանակները, որոնք արտացոլում են Euromoney-ի ժյուրիի գնահատականը մեր աշխատանքին և ձեռքբերումներին։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն ներդրումներ ենք կատարել և զարգացել ենք նշված ոլորտներում:   Այս արդյունքները մենք ապահովել ենք մեր հաճախորդների և գործընկերների շնորհիվ, և մեր հաջողության հիմքում նրանց վստահությունն ու հավատն են առ այն, որ մենք կարող ենք մատուցել լավագույն ֆինանսական ծառայությունները Հայաստանում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Նշանակալից իրադարձություն. առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել Հայաստանյան կազմակերպությունը՝ Skill Event Marketing Company-ին
website by Sargssyan