Քրտինքով վաստակած հաղթանակը չպետք է հենց այնպես գնա՝ կորի. Ռոման Մուրադյան

Երիտասարդ մարզիկների աջակցության «Մուրադյան»  հիմնադրամի նախագահ Ռոման Մուրայանն օրերս հանդես էր եկել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մրցավարական կողմնակալ վերաբերմունքի դատապարտմամբ և կարծիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանություններն ու պատկան գերատեսչությունները պետք է պաշտպանեն մեր մարզիկների ձեռքբերումները: Մենք մի քանի հարց ուղղեցինք պարոն Մուրադյանին՝ այդ կապակցությամբ:

-Պարոն Մուրադյան,Դուք հայտարարեցիք, որ մեր մարզիկների հաջողությունները պաշտպանելու համար պետական մակարդակով համապատասխան աշխատանք պետք է տարվի: Դրա նախադեպը նախկինում եղե՞լ է Հայաստանում կամ մի այլ երկրում:

-Իհարկե եղել են շատ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Այդ պրակտիկան այսօր էլ կա, ուղղակի պետք է հետևողական լինեն, ուրիշ գործերով չզբաղվեն: Դա իրենց գործառույթն է: Մենք էլ պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ հարցերը: Ես կոչ եմ անում մեր բոլոր մեդալակաիր սպորտսմեններին, որ իրենք էլ հետևողական ու ակտիվ լինեն, նաև՝ իրենց սոցցանցերում դա լուսաբանեն, որպեսզի հասնենք արդարացի լուծման:

-Արթուր Ալեքսանյանի դեպքում որքա՞ն է հավանականությունը, որ չեմպիոնական տիտղոսը կվերադարձվի մեր մարզիկին:

-Եթե լինի արդարադատություն, իսկ Լոզանի դատարանի պարագայում, կարծում եմ, պետք է որ այդպես կլինի, արդյունքի կհասնենք: Մենք ունեցել են նմանատիպ նախադեպ, երբ թուրք ըմբիշի մոտ խախտում էր արձանագրվել: Այն ժամանակ չեմպիոնական ոսկին վերադարձվեց ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանին:

-Այսպիսի երևույթները բացասական ազդեցություն չեն ունենա՞ երիտասարդ մարզիկների վրա, եթե արդարությունը չվերականգնվի, և ի՞նչ պետք է անել, որ խուսափենք դրանից:

-Այո, այսպիսի դեպքերը կարող են նեգատիվ ազդել երիտասարդ մարզիկների վրա, բայց մեր խնդիրն էլ հենց այն է, որ տեր կանգնենք մեր մարզիկների ձեռքբերումներին: Երիտասարդ սերունդը պետք է տեսնի, որ իր թիկունքում ուժ կա, ուժեղ պետական համարգ և մարմիններ, ակտիվ հասարակական աջակցություն կա: Ժողովրդական լեզվով ասած՝ հալալ քրտինքով վաստակած հաղթանակը չպետք է հենց այնպես գնա՝ կորի:

Նաև այդ նպատակով է «Մուրադյան» հիմնադրամը ծավալում իր գործունեությունը: Հայ սպորտսմենների երիտասարդ սերնդի աջակցության համար մեր հիմնադրամը բազմաթիվ անվանական կրթաթոշակներ է սահմանել՝ մեր անվանի մարզիկների անունով, այդ թում՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ: Երիտասարդները պետք է դաստիարակվեն մեր հզոր մարզիկների օրինակով, ոգևորվեն նրանց հաղթանակներով և նոր սպորտային հաղթանակներ բերեն մեր երկրին ու ժողովրդին:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan