Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել.

Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։

Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։ 

Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.

1.     Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին  վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։ 

2.     Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։

3.     Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական)պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այս ընթացքը տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսելու, որպեսզի խափանենք այս սցենարը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։ 

4.     Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է շատ արագ վերլուծի ասուլիսում հնչեցված վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։ 

5.     Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Նա այդպես էլ չի հասկանում՝ Արցախը ինչ է, ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ,  հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են Իրանը հնարավոր է համարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերակենդանացումը նոր պայմաններով Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, 19-20-ին ևս 5-7 աստիճանով iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան Ադրիեն Ռաբիոն նոր ակումբ ունի. պաշտոնական 2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին Վրաերթ՝ Վայոց ձորում. հետիոտնը տեղում մահացել է Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Տեղի է ունեցել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Կանանց միության արտագնա նիստը Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է հաղթողներին ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են․ լուսանկարներ Այս իշխանությունն Արցախը դավաճանել է, հանձնել, դրել զոհասեղանին․ Ավետիք Չալաբյան Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել. քաղաքապետարան Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan